HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնությանը հասցված վնասը՝ ավելի քան 2 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 2.21 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում: 

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 22-27.09.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.21 մլն դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել է 146.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների   ութ գործերի քննության  արդյունքում  ութ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0 հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերած ապօրինի ծառահատման փաստով   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ծառահատման դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման  համար  երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերած  շրջակա միջավայրի վրա  ազդեցության փորձաքննության բացակայության մեկ դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի որոշում` 100.0 հազար դրամ գումարի չափով:

       Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված` ապօրինի կերպով ավազի արդյունահանման և տեղափոխման երկու դեպքի  համար  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման  

ինը դեպքի քննության  արդյունքում  ինը ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 900.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի ինը որոշում:

Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված   3.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև 4 հատ խեցգետնաորսիչ:

Արագածոտնի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի երկու դեպքի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 4.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.67 մլն.դր. գումար: Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter