HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները կրկին չեն կարողացել խոչընդոտել Արցախի տաղավարի աշխատանքներին

Սեպտեմբերի 23-26-ը Փարիզ քաղաքում կայացել է «IFTM Top- Resa -2014» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պատվիրակությունը` ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանդես էր եկել առանձին տաղավարով, որը ձեւավորված էր ավանդական ոճով ու որտեղ ներկայացված էին Արցախի մասին տեղեկատվական հարուստ գրականություն, զբոսաշրջավայրերի, հյուրանոցների մասին, քարտեզներ եւ այլն: 

ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունից հայտնում են, որ մասնակիցների պնդմամբ, աշխատանքները շատ հաջող են ընթացել, տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն զբոսաշրջային մասնագետների մոտ, այլեւ սովորական այցելուների եւ ուրախացնողն այն էր, որ տարեց տարի ավելանում է այն այցելուների քանակը, ովքեր նախապես արդեն տեղեկացված են Արցախի մասին եւ հատուկ այցելում են Արցախի տաղավար:

«Ավանդույթի» համաձայն ադրբեջանցիները կազմակերպիչների միջոցով փորձել են խոչընդոտել ԼՂՀ պատվիրակության աշխատանքները, որը, սակայն, ինչպես միշտ, ձախողվել է:

Զբոսաշրջային մասնագետների կողմից հիշյալ ցուցահանդեսը համարվում է էլիտար, որը մեկնարկել էր դեռեւս 1978 թվականից Ֆրանսիայի Դեւիլ քաղաքում, իսկ 2008-ից տեղափոխվել է Փարիզ` դառնալով աշխարհում ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter