Ավտովթար` Հարսնաքարի մոտ. հարկայինի պետի տեղակալի մեքենան տուգանային հրապարակ չի՞ տեղափոխվել
Հոկտեմբերի 23-ին` կեսօրին 4 մեքենա իրար են բախվել Աճառյան փողոցում` Հարսնաքար ռեստորանային համալիրի դիմացը:
Զոհեր չեն եղել: Սակայն 10vv100 համարանիշով «Mersedes ML» մեքենան, որը հարվածել է «Տոյոտա կորոլա» մակնիշի մեքենային (վերջինն էլ իր դիմացի` «Գազ 3110» մակնիշի մեքենային, իսկ հետևից ընթացող «Օպելը»` «Mersedes ML»-ին), դեպքի վայրից տուգանային հրապարակ չի տեղափոխվել: 10vv100 համարանիշով «Merseders» ML» մեքենայի ղեկին եղել է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը:
Երեք մեքենաները` «Տոյոտո կորոլա», «Գազ 3110», «Օպելը» տեղափոխվել են տուգանային հրապարակ, սակայն ՊԵԿ-ի նախագահի տեղակալի մեքենան այդպես էլ հեռացել է դեպքի վայրից:
Դեպքի վայրում վթարն արձանագրած ՃՈ քննիչ Գ. Ավետիսյանից փորձեցինք ճշտել, թե ինչու «Merseders» ML» մեքենան չի տեղափոխվել տուգանային հրապարակ: Քննիչը մի քանի անգամ նույն պատասխանը տվեց. «4 մեքենաներն էլ ներկա պահին տուգանային հրապարակում են, կարող եք գնալ նկարել»:
Մեր դիտարկմանը, թե մյուս 3 մեքենայի սեփականատերերն տուգանային հրապարակում են և պնդում են, որ մեքենան տուգանային հրապարակ չի տեղափոխվել, քննիչը սկսեց այլ բացատրություն տալ: «Կարող է՝ ընթացքում խնդիրներ են առաջացել, որովհետև նոր մեքենա է եղել, ճանապարհին խնդիրը շտկվել է, և մեքենան այժմ տուգանային հրապարակում է»,- կրկին վստահեցրեց քննիչը:
Քննիչ Ավետիսյանի խոսքով՝ «Merseders» ML» մեքենայի ղեկին «սովորական քաղաքացի է» է եղել, սակայն թե ինչու սովորական քաղաքացու մեքենան մյուս քաղաքացիների մեքենաների հետ չի տեղափոխվել տուգանային հրապարակ, այդպես էլ պատասխան չտվեց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել