HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգաբերվել է 30, կոնսերվացվել և լուծարվել` 11-ական խորքային հոր

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 16-ին նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ինքնաշատրվանվող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները: Սեպտեմբերի 30-ին «Վահե-Վաչ» ՍՊԸ-ում իրականացվել է հերթական ապօրինի խորքային հորի լուծարումը` 165 լ/վ ջրատվությամբ, ինչի արդյունքում ջրի տարեկան խնայողության ծավալը կազմելու է ավելի քան 5 մլն խ/մ:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հայտնել է, որ հուլիսի 16-ից առայսօր 28 տնտեսվարող սուբյեկտների մոտ անցկացված 52 խորքային հորերի մոնիթորինգի և ստուգումների արդյունքում իրականացվել է 11 ինքնաշատրվանվող ապօրինի խորքային հորի լուծարում` 1430 լ/վ ջրատվությամբ, փականային եղանակով կարգաբերվել է 30 խորքային հոր` խնայելով 1670 լ/վ ջուր, կոնսերվացվել է 11 խորքային հոր` 1990 լ/վ ջրատվությամբ: Արդյունքում խնայվել է 5085 լ/վ ջուր, որի տարեկան ծավալը կազմում է ավելի քան 160 մլն խ/մ: Աշխատանքներն իրականացվում են ամենօրյա գրաֆիկով, անհրաժեշտության դեպքում խմբին միանում են նաև տեղի ոստիկանության և ազգային անվտանգության աշխատակիցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter