HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարոյանի կոչին ի պատասխան. «Մենք և՛ քաղաքավարի, և՛ տղավարի պատրաստ ենք քննարկումներին»

Այսօր ԱԺ նիստին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանի հորդորը քննարկվում էր ԱԺ միջանցնքներում: Պատգամավոր Սարոյանը, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի մասին, ասել էր, թե «մեղք ա էս ժողովուրդը, բերեք քվեարկենք տղամարդավարի...»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՀԿ-ն տղամարդավարի կքվեարկի այդ օրենքի փոփոխությունների նախագծին: Նա նախ նշեց, որ  հարցը ոչ թե քվեարկությանն է վերաբերում, այլ քննարմանը: «Եվ, բնականաբար, մենք էլ և՛ քաղաքավարի, և՛ տղավարի քննարկումներին պատրաստ ենք»,- ասաց նա:

Նրանից հետաքրքրվեցինք նաև` ՀՀԿ խմբակցությունը դիրքորոշում ու՞նի այդ հարցում, ի՞նչ լուծումներ կան: Վ. Բաղդասարյանը նշեց, որ իրենք ունեն այնպիսի դիրքորոշում, որ և՛ պահպանվեն պետության շահերը, և՛ քաղաքացիների շահերը, որպեսզի կարողանան գտնել միջինը: Հարցին, թե որ դրույթներին կընդառաջի քաղաքական մեծամասնությունը, նա պատասխանեց. «Ժամանակին բոլորը ողջունել էին՝ և՛ ընդդիմադիրները, և՛ հանրապետականները, որ քայլ է կատարվել, և հանկարծ հունիսի 21-ին ընդունվում է  օրենքը, որի կիրարկման օրից մեկ օր առաջ աղմուկ է բարձրանում: Այսինքն՝ մենք պիտի սպասենք օրենքն աշխատի, կառավարությունը վստահեցնում է, որ այս օրենքը չի կարող վնաս բերել փոքր և միջին բիզնեսին: Եթե բերի վնաս, կտեսնենք, ինչպիսին է վիճակագրությունը, բնականաբար, պետք է անենք հետևություններ»:

Ինչ վերաբերում է օրենքի շուրջ ստեղծված հասարակական աղմուկին, «Հանրապետական» խմբակցության ղեկավարի ասելով՝ ցանկացած աղմուկից իրենք չեն զարմանում, ապա ավելացրեց. «Դեռ էլի սպասեք աղմուկների»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստի ընդմիջմանը ԱԺ խմբակցությունները փակ  քննարկում են ունեցել «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ: Այսօր նաև սպասվում է կառավարության ներակայացուցիչների հետ հանդիպում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter