HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերնիսաժի գործում լրացվել է Յուվեցի Կարոյի փեսային առաջադրված մեղադրանքը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում լրացվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանի (ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի փեսան է- «Հետք») մեղադրանքը, և նրան այսօր նոր մեղադրանք է առաջադրվել։ 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Առաքելյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է  դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև՝ անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Առաքելյանին նախկինում առաջադրված մեղադրանքը լրացվել է ևս 2 մեղադրանքով։

Ի լրումն սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին  մասով նախկինում առաջադրված մեղադրանքի՝ այսօր  նրան մեղադրանք է առաջադրվել նաև երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter