HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղվանից Սեւանում խանութները փակ կլինեն

Արփինե Մինասյան

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություների վերաբերյալ դժգոհության ալիքը հասավ Սեւան: Փողոց դուրս եկած սեւանցի առեւտրականները դժգոհում էին օրենքում կատարված փոփոխություններից` հայտարարելով, որ իրենք չեն կարողանում հարկերի տակից դուրս գալ, իսկ օրենքն էլ ավելի են խստացնում:

«Մանր ու միջին բիզնեսը չեն թողում զարգանա: Ոչ մեկս ի վիճակի չի իրանց հարկերը տա: Թող հաստատագրված վճար դնեն աշխատենք, չէ` չենք աշխատում»,- ասաց վաճառականներից մեկը:

Փոփոխությունների համաձայն՝ առեւտրական գործունեության դեպքում շրջանառության հարկի դրույքաչափը 3,5-ից նվազեցվել է 1 %-ի, փոխարենը՝ առևտրականները պետք է փաստաթղթավորեն ապրանքաշրջանառությունը, յուրաքանչյուր ապրանքի գնման կամ ձեռբքերման համար փաստաթուղթ պետք է ներկայացնեն: Հակառակ դեպքում՝ նախ զգուշացվելու են, կրկնվելու դեպքում տուգանվելու են 20.000 դրամով, իսկ երրորդ անգամ արդեն գանձվելու է շրջանառության հարկ՝ 5 %-ի չափով: Այս կարգը գործելու է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: 2015 թ. այլևս չի լինելու զգուշացում, իսկ 2016-ից՝ 20.000 դրամ տուգանք (գալիք տարվանից 5%-ին զուգահեռ հաշվարկվելու են նաեւ տույժեր):

Այն, որ 3,5 %-ը նվազեցնելու են մինչեւ 1%, վաճառողները չեն հավատում:

«Զբաղվում եմ պտուղ-բանջարեղենի վաճառքով, ասում են, օրինակ, որ ցիտրուսին պտի ֆակտուրա ներկայացնեմ, ես ցիտրուսը շուկայից եմ առնում եւ 100 դրամ էժան եմ առնում, հիմա ո՞նց շուկայի վաճառողին ասեմ, որ ինձ ֆակտուրա տա»,- դժգոհեց մյուս վաճառողը:

«Դուրս ա գալիս, որ մենք տանջվենք, չարչարվենք, տանենք լցենք իրանց բյուջեն: Մեր պահանջն այն է, որ հստակեցնեն իրանց օրենքները, նորմալ օրենքներ դնեն, որ բոլորն են աշխատեն; Խնդիրը հիմնականում փաստաթղթաշրջանառությունն է»,- ասաց մեկ այլ առեւտրական:

Սեւանցի վաճառողները դժգոհում են, որ խոշոր ներկրողների ու վաճառողների փոխարեն իրենց հարկերն են ծանրացնում:

«Ես իմ տան ապրանքն եմ վաճառում, գնամ սկեսուրիս գերեզմանից հանեմ, ասեմ, արի ֆակտուրա տո՞ւր»,- ասաց վաճառող մի կին:

«Խոշոր ներկրողներին չեն կպնում, սեմուշկա ծախողին, բուլավկա ծախողին, մանրուք ծախողին են կպնում»:

Բողոքի ակցիայի մասնակիցները միաբերան որոշեցին վաղվանից չաշխատել, փակել բոլոր խանութներն ու կրպակները: Կփակեն ժամանակավոր, եթե հարցին լուծում չտրվի, կմտնեն հարկային դաշտ եւ ժամանակավորապես կդադարեցնեն գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter