HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կսուբսիդավորվի ուսանողների և սոցիալապես խոցելի խմբերի ուղեվարձը

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպել բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Վարչապետը, համաձայն ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության, պատասխանել է հանդիպման ներկաների հարցերին, այդ թվում` կապված հանրային տրանսպորտի հետ: 

Նշենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը երեկ որոշել է թանկացնել հանրային տրանսպորտի սակագինը` 70-ից դարձնելով 100 դրամ: Վարչապետը անդրադարձել է տրանսպորտի սակագնի սուբսիդավորմանը և նշել, որ հունվարի 1-ից կսուբսիդավորվի ուսանողների և սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ուղեվարձը՝ թե՛ Ստեփանակերտի, թե՛ շրջանային տրանսպորտից օգտվելու համար՝ հավելելով, որ ներկայում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկվում են մեխանիզմի կիրառման  տարբերակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter