HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի հացի գործարանի մոտ հերթ է գոյացել. գրեթե բոլոր խանութները փակ են

Արփինե Մինասյան

Այսօր առավոտյան Սևանում «Շրջանառության հարկով» աշխատող բոլոր խանութները, արտադրամասերը փակ էին: Մարդիկ վաղ առավոտից հաց գնելու համար հերթ էին կանգնել Սևանի հացի գործարանի մոտ:

«Արդեն մեկ ժամ կանգնել եմ, որ 2 հատ հաց գնեմ: Սա ի՞նչ վիճակ է, ժողովրդին ճնշում են: Կարծես հին տարիներիը վերադարձել են»,- ասաց սպասող կանանցից մեկը:

«Խանութները փակ են, հացի գործարանի մոտ էլ հերթ է: Խորհրդարանն ի վնաս ժողովրդի օրենքներ է ընդունում: Երկրի վիճակը գնալով վատանում է»,-դժգոհեց հացի հերթի կանգնած մի տղամարդ:

Երեկ` հոկտեմբերի 1-ին, Սևանի գործարարները, վաճառականները, հավաքվելով շուկայի հարակից տարածքում իրենց դժգոհությունը հայտնեցին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Նրանք միահամուռ կերպով որոշեցին հոկտեմբերի 2-ին փակել բոլոր կրպակներն ու խանութները:

Այսօր, դարձյալ նույն վայրում հավաքված, նրանք սպասում էին Սևանի տարածաշրջանի կողմից ընտրված, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանին:

«Մինչև ժամը 2-ը կսպասենք, բայց հույս չունենք, որ կգա: Վաղվանից բոլոր խանութները կբացվեն մինչև ամսի 5-ը: Ամսի 5-ին նորից կփակենք եւ համապատասխան քայլեր կձեռնարկենք»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Հարցին, թե ինչու են վաղվանից խանութները բացելու, հավաքվածները պատասխանեցին, որ չեն կարող մարդկանց առանց ապրանքների թողնել, բացի այդ փչացող մթերքներ կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter