HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Խաչատրյանի վերանշանակման դեմ ստորագրահավաք է սկսվել

«Հետքի» հարցերին պատասխանում է Կապանի «Կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը

-Սուրեն Խաչատրյանի վերանշանակման փաստի հետ, կարծես, սյունեցիները համակերպվել են: Այս ընթացքում որևէ ընդվզման կամ բողոքի ալիք չբարձրացավ: Սա իրականության ճի՞շտ ընկալումն է:

-Անընդունելի եմ համարում «Կապանցիները դեմ են» կամ «Սյունեցիները դեմ են», նման վերնագրերով հոդվածները: Կան և կողմ, և ռադիկալ դեմ դիրքրոշումներ և կապանցիների, և սյունեցիների շրջանում: Ասել, որ կրքերը մարել են, ճիշտ չէ: Մի շարք հասարակական գործիչներ, արվեստագետներ , տարբեր բնագավառների ներկայացուցիչներ նոր նախաձեռնությամբ են հանդես եկել` իրենց անհամաձայնությունըտ հայտնելով Սուրեն Խաչատրյանի` մարզպետի պաշտոնում վերանշանակվելու քայլին:

-Ի՞նչ նախաձեռնություններ են:

-Սոցիալական ցանցերում արդեն տարածվում է Սուրիկ Խաչատրյանի դեմ պետիցիան: Մոտ 500 հոգի արդեն մասնակցել է դրան:

-Ովքե՞ր են նախաձեռնողները:

-Դուք կարող եք ընթերցել պետիցիայի էջում, որտեղ մասնակցել են մի շարք հասարակական գործիչներ, իհարկե, կապանցիներից նույնպես մասնակցել են: Նախաձեռնությունը եղել է կապանցիների հետ համագործակցությամբ:

-Ինչքա՞ն ստորագրություն եք նախատեսում, ի՞նչ կշիռ պետք է ունենա այդ ստորագրահավաքը:

-Ստորագրահավաքը հասարակական հնչեղություն տալու մեկ տարբերակ է: Չեմ կարծում, որ իշխանությունները ևս մեկ անգամ կանդրադառնան դրան, քանի որ առհասարակ իշխանությունների համար սպասելի էր, որ բուռն քննադատություն է ուղղվելու դեպի իրենց, սակայն անտեսեցին դա, ինչը վկայում է այն մասին, որ իշխանություններն այլընտրանք չունեին Սյունիքի մարզպետի պաշտոնում իրենց թեկնածուին նշանակելու հարցում:

-Մտավախություն կա՞, որ տեղական իշխանությունների կողմից ճնշումներ կգործադրվեն ստորագրավահավաքի նախաձեռնող խմբի անդամների վրա:

-Նախաձեռնողները շատ են` մոտ 60-70 քաղաքացիներ են, և հնարավոր չէ ճնշում գործադրել այդքան մարդկանց վրա, բացի դրանից, նախաձեռնողները սկզբունքորեն իրենց դիրքորոշումն են հայտնել, և չեմ կարծում, որ կլինեն մարդիկ, ովքեր հետքայլ կկատարեն իրենց նախաձեռնությունից:

-Ինչո՞վ եք պայմանավորում Սուրեն Խաչատրյանի վերանշանակումը: Սպասելի՞ որոշում էր Ձեզ համար:

-Քանի որ առաջիկայում քաղաքական որոշ վերադասավորումներ են նախատեսվում իշխանական համակարգում, նաև սահմանադրական փոփոխություններ են նախատեսվում, Հայաստանի Հանրապետության նախագահը փորձում է իր դիրքերն ամրապնդել Սյունիքում Սուրեն Խաչատրյանի միջոցով: Ճիշտն ասած, քիչ հավանական էի համարում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը, բայց հաշվի առնելով մեր պետության մեջ իշխանության կողմից ծայրահեղ դրսևորումները, չէի բացառում: Հաշվի առնելով Սերժ Սարգսյանին ուղղված մի շարք մեղադրանքներ, որոնք հասարակական հնչեղություն էին ստացել, ըստ որոնց` նրան մեղադրում էին նարկոբարոնների հետ համագործակցության, խաղամոլության մեջ, չեմ կարծում, որ Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելն արտասովոր երևույթ է: Նման բարքեր ու վարքեր տիրում են ՀՀԿ վերնախավում: Դա արտառոց չեմ համարում: Այդ նշանակումը խայտառակություն է և ոտնձգություն պետականության հանդեպ պետության առաջին դեմքի կողմից:

Ստորագրահավաքին կարելի է միանալ այստեղ:

Մեկնաբանություններ (1)

Ա.Ա.
Պարզ է , հանցագոծ ուղին է ձեր երաշխիքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter