HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Փաստաբանն իր ճառը դատարանի փոխարեն ուղղեց երկրի նախագահին (լուսանկարներ)

Շանթի և ընկերների գործով հերթական դատական նիստի ժամանակ իր պաշտպանական ճառը սկսելուց առաջ Տիգրան Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը հայտարարեց, որ այն ուղղված է ՀՀ նախագահին, ով ՄԱԿ-ի ամբիոնից Շանթ Հարությունյանի գործողությունները որակել էր որպես հանցագործություն՝ հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը:

Դատական նիստը հնարավոր էր ուղիղ միացմամբ լսել դատարանի մուտքի մոտ, որտեղ բոլոր նիստերից առաջ հավաքվում են Շանթ Հարությունյանի և մյուսների արդարադատության համար պայքարող քաղաքացիները:

Մեկնաբանություններ (1)

Hasmik
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը, կրկին դիմում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. ««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը սեպտեմբերի 26-ին կտրել էր ոտքի և ձեռքի զարկերակները և մեխել ոտքերը: Ամուսնուս այդ քայլին հասցրել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի օրվա հերթապահ պատասխանատու մայոր Սմբատ Հակոբյանը: Մինչև այժմ ոչ մի նյութ չի նախապատրաստվում, մեղադրանք չեն առաջադրել օրինախախտ մայորին և նա մինչև հիմա ազատության մեջ է: Անգամ խոչընդոտում են դատաբժշկի այցը ՔԿՀ, ցանկանում են մյուս հանցագործությունների նման սա էլ քողարկել: Դիմում եմ ՀՀ նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի մայոր Սմբատ Հակոբյանին մեղադրանք ներկայացվի, կասեցվի նրա աշխատանքը: Ամուսնուս վիճակը ծայրահեղ ծանր է: Համոզված եմ, որ սա պատվիրված էր, որպեսզի նրան դրդեին ինքնասպանության: Մեծարգո Պարոն Նախագահ և ՀՀ դատախազ, Պարոն Կոստանյան, խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը: Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter