HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հավատա՞լ, թե չհավատալ պաշտոնյաների հայտարարագրերին

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը հավատ չեն ներշնչում:

Նրանց մի մասը գործարարներ են, ունեն եկամտի այլ աղբյուրներ, սակայն հայտարարագրերը «դատարկ» են կամ էլ հայտարարագրած գումարների աղբյուրն է անհայտ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը կամ նույն ինքը՝ Յուվեցի Կարոն, ֆինանսական ոլորտում բարելավել է իր դիրքերը: Պատգամավորն ու իր կինը՝  Հասմիկ Ստեփանյանը, ավելացնում են իրենց դրամական միջոցները՝ առանց հավելյալ եկամուտների: Իսկ որդին, հանդիսանալով ընկերությունների սեփականատեր, զրոյական եկամուտ է ցույց տալիս:

Պատգամավորի ու իր կնոջ 2012թ-ի եկամուտներին արդեն անդրադարձել ենք:

Կարո Կարապետյան-2012 | Create Infographics

Մեկ տարի անց՝ 2013թ., ըստ ամուսինների գույքի ու եկամուտների հայտարարագրի, Կարո Կարապետյանն իր հաշվին ունեցել է 60 մլն դրամ եւ 120 հազար դոլար, իսկ եկամուտը մնացել է նույնը՝ 3 մլն 124 հազար դրամ, որը պատգամավորական աշխատավարձն է:

Հասմիկ Ստեփանյանը 0 դրամ եկամուտով շարունակում է իր հաշվի առկա դրամական միջոցները մեծացնել: Մասնավորապես, նույն տարում նա ունեցել է 80 մլն դրամ եւ 220 հազար դոլար: Թե որտեղից պատգամավորի կնոջն այդքան գումար՝ անհասկանալի է:

Նրանց որդին՝ Վիլիկ Կարապետյանը 2012թ., որպես իր հաշվին առկա դրամական միջոց, հայտարարագրել էր 85 միլիոն դրամ եւ 260 հազար դոլար: Ուշագրավ է, որ նշված տարում Վիլիկը որեւէ եկամուտ չի ունեցել:

Իսկ 2013թ-ին նրա հայտարարագիրը դատարկ է. ոչ դրամական միջոց ունի, ոչ էլ եկամուտ:

Create Infographics

Մինչդեռ հայտնի է, որ 2011թ-ից Վիլիկ Կարապետյանին է պատկանում 162 միլիոն 728 հազար դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Շահումյան Վինո» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը: Ընկերությունն արտադրում է գինի, սպիրտային այլ խմիչքներ:

Վիլիկ Կարապետյանին է պատկանում ծննդավայր Շահումյան գյուղում գրանցված «Էս-Կա-Վի Գազ» ՍՊԸ-ն: 

Մեկնաբանություններ (1)

Armenians and Taxes
It is a well known fact that Armenians do not like to pay taxes which is why they undereport income. However, Armenian public officials should be sworn to a much higher standard and scrutiny than ordinary citizens, even more so than non-elected oligarchs. The only way to allocate more funding for collective goods: army, sanitation, public space, city beautification, leading world class architecture in the tradition of Khazakistan, a world-class public library, above average museums -- is to have the necessary tax revenues and enforcable tax collection mechanisms in place, and public officials should know this more than anyone else. They have a duty to accurately report income and to contribute equitably to the collective good budget. This thied and every MP trangressing the public's trust should be prosecuted.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter