HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը հետաձգվեց

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հոկտեմբերի 7-ին շարունակվեց Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը: Արտակ Բաուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ով նախորդ դատական նիստին լքել էր դահլիճը, ներկայացել էր այսօրվա դատական նիստին:

Վերջինս շարունակում է պնդել, որ այս դատաքննությունը չի կարող օբյեկտիվ քննվել, քանի որ դատավոր Նապոլեոն Օհանյանն ապրում եւ աշխատում է Սյունիքի մարզում, որտեղ մարզպետ է նշանակվել սույն գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանի ամուսինը՝ Սուրիկ Խաչատրյանը:

Դատավորն առաջարկեց շարունակել դատական նիստը եւ  անցնել ապացույցների հետազոտմանը:  Այսօրվա նիստում պետք է հետազոտվեր  դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում տեղի ունեցած խոսակցության տեսաձայնասկավառակը: Հիշեցնենք, որ Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը միջորդել էր այն ուսումնասիրել փորձագետի մասնակցությամբ, սակայն նա նիստին չէր ներկայացել: Լսելով կողմերի կարծիքները՝ դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը մինչեւ հոկտեմբերի 15-ը, որ ապահովվի փորձագետի մասնակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter