HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը. հարուցվել է քրեական գործ

Այսօր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վերացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և «Hetq.am» լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին  ՀՀ հատուկ քննչական ծառայության սեպտեմբերի 22-ի որոշումը:

Դեպքի առթիվ կրկին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչնդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով): Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 Այս մասին նշվում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրությունում: 

 

Մեկնաբանություններ (1)

NARA
Բռավո ՀԵՏՔ!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter