Փայլակ Հայրապետյանը դիմել է Եվրոպական դատարան. պահանջը` 5 մլն դոլար
Հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը Հայաստանի եռաստիճան դատական ատյաններով անցած քաղաքացիական գործերից մեկով դիմել է Եվրոպական դատարան եւ որպես հատուցում պահանջում է 5 միլիոն ԱՄՆ դոլար:
Ըստ Փայլակ Հայրապետյանի դիմումի` 30.07.2010 թ.-ին իր ներկայացուցիչ Աշոտ Սուքիասյանի, «Ձորագյուղ» ԱԿ-ի ներկայացուցիչ Աշոտ Սուքիասյանի եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի պայմանագիր, ըստ որի՝ Ջերմուկ քաղաքում գտնվող Փ. Հայրապետյանի համալիրը գրավ է դրվել «Ձորագյուղ» ԱԿ-ի` բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների ապահովման համար։
18.09.2010 թ.-ին կնքված մեկ այլ պայմանագրով, նույն կողմերով (ներկայացուցիչներով) գրավադրվել է Երեւանի Արաբկիր համայնքի Հր. Քոչարի փողոցի վրա գտնվող անշարժ գույքը։
| Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ նշված գործարքներն առոչինչ են, կնքվել են օրենքի խախտմամբ եւ չեն կարող կողմերի համար առաջացնել իրավունքներ ու պարտականություններ, քանի որ Աշոտ Սուքիասյանը գործարքը կնքելիս միաժամանակ հանդես է եկել երկու կողմերի ներկայացուցիչ. հանդիսանալով «Ձորագյուղ» ԱԿ-ի նախագահ՝ վիճարկվող գրավի գործարքներում հանդես է եկել որպես այդ պայմանագրի կողմ։ 2013 թ. հոկտեմբերին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Փայլակ Հայրապետյանի հայցադիմումը` ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի եւ «Ձորագյուղ» ԱԿ-ի` առոչինչ գործարքի անվավերության հետեւանքներ կիառելու պահանջի մասին: Դատարանը պատճառաբանել է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մաuին, միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի oրինական ուժի մեջ մտած վճիռ, ինչն էլ հիմք է հանդիսացել գործը կարճելու համար: Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ դատարանը չի պարզել հայցի հիմքերը, ինչից էլ գործը կարճելու մասին սխալ որոշում է կայացրել` իրեն զրկելով դատական պաշտպանության իրավունքից: Նշենք, որ սույն գործով վերաքննիչ դատարանը մերժել է Փայլակ Հայրապետյանի բողոքը, իսկ Վճռաբեկը` վերադարձրել: |
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել