Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Գառնիի համայնքապետի «չարաշահումների» վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել



Այս տարվա հուլիս ամսին հրապարակել էինք «Գառնիի համայնքապետը թաքցրել է հարկերը» եւ «Գառնիի համայնքապետը վաճառել է մանկապարտեզի տարածքը» հոդվածները: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը «Հետքի» հարցմանն ի պատասխան, թե արդյոք քննվել են հոդվածներում ներկայացված փաստերը հայտնել է, որ 05.07.2014 թ. ոստիկանության Կոտայքի բաժին Կոտայքի մարզի դատախազությունից գրություն է ստացվել, որ 04.07.2014 թ. էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել Գառնի համայնքի ղեկավարի չարաշահումների վերաբերյալ: Ոստիկանության Կոտայքի բաժնում կատարված հետաքննությամբ ստեղծված նյութերը 08.07.2014 թ. ուղարկվել են Կոտայքի քննչական բաժանմունք:

Իսկ թե ինչ ճակատագիր են ունեցել հուլիսի 8-ից քննչական բաժանմունք մուտք եղած փաստաթղթերը հաջորդ երեք ամիսներին, ոստիկանությունը լռում է: 

Լուսանկարում՝ համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ