HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եկեղեցին խնդրում է հարկերից ազատել իր վիլլաները, սրճարաններն ու ֆուտբոլի մարզադաշտերը

Այսօր Ազգային ժողովում կրքերը բորբոքվեցին, երբ քննարկման ներկայացվեցին կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:

Ըստ նախագծերի' գույքահարկից ազատվում են Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները, որոնց ցանկը սահմանել է կառավարությունը:

Արտոնություններ են սահմանվում նաև հողի հարկի մասով: Կառավարությունը պարզաբանել է, որ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող շենքերի ու շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ գույքահարկի և հողի հարկի հաշվառում և փաստացի գանձում չեն իրականացվել, ուստի համայնքների բյուջեներում եկամուտների նվազեցում չի առաջանա:

Այդ հիմնավորմամբ նախագծերում ներառվել է այն դրույթը, ըստ որի' եկեղեցուն հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

Նշենք, որ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չունեցող շենքերի, շինությունների և հողատարածքների ցանկում ներառված է 286 օբյեկտ, որոնց թվում' 20 բնակելի տուն, 4 առանձնատուն և վիլլա, 10 դպրոց և մանկապարտեզ, 2 ճաշարան և սրճարան, 11 ֆուտբոլի մարզադաշտ՝ իր շրջակա կառույցներով և այլն:

Մշակույթի նախարարությունն ուսումնասիրել է կառավարությանը Մայր Աթոռի ներկայացրած, եկեղեցուն հանձնվելիք 459 հուշարձանի ցանկը և գտել անճշտություններ, որոնք ճշգրտման կարիք ունեն:

Մշակույթի նախարարության և Մայր Աթոռի ներկայացուցիչներից ստեղծվել է համատեղ հանձնաժողով, սակայն աշխատանքային երկու նիստից հետո եկեղեցու ներկայացուցիչները հրաժարվել են հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց:

Պարզվել է, որ 450 հուշարձանից միայն 407-ն է եկեղեցի, իսկ 43-ը խաչքար է, խաչքարախումբ և պատմական գերեզմանոց: 407 եկեղեցուց 54-ը հուշարձանի կարգավիճակ չունեցող կառույց է և ընդգրկված չէ կառավարության հաստատած պատմամշակութային հուշարձանների ցանկում:

363 եկեղեցուց 233-ն ընդգրկված է օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում և եկեղեցուն կարող է հանձնվել միայն օգտագործման իրավունքով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զարմացավ, թե ինչպես է տարածքային կառավարման նախարարությունն այդքան հեշտ համաձայնվել օրենքի նախագծին, երբ համայնքներից հողը վերցնելու և անհատույց տալու են եկեղեցուն: Նա մտահոգություն հայտնեց՝ նաև նշելով, թե քանի որ համայնքների բյուջեները համալրվում են հողի և գույքահարկի վճարումներից, ապա համայնքները ֆինանսական խնդիրներ կունենան, եթե եկեղեցին իր զբաղեցրած հողի և գույքի համար չվճարի:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ մտահոգություն հայտնեց, որ եկեղեցուն ընձեռվելիք հնարավորությունից կարող են օգտվել նաև այլ կրոնական կազմակերպություններ, որոնք, հավասարության սկզբունքը վկայակոչելով, կպահանջեն արտոնություններ տրամադրել նաև իրենց:

Կառավարությանը սթափության կոչ արեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանություններ (3)

Alisa
Позор!!! Сколько можно еще терпеть церковь Гарегина и его брата. Это не ААЦ, а шайка бизнесменов. Пока мы молчим, все армяне разбредаются по сектам.
Sargis
Մաֆիան անմահ է: Սպասելի էր օրենքի այս փոփոխությունները, քանի որ մաֆիայի պարագլուխներից մեկն էլ հենց գերգայուն տերտերն է:
Vahe
xaytarak vernagir e.... ushadrutyun darcreq verjin parberutyan@ (Պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ մտահոգություն հայտնեց, որ եկեղեցուն ընձեռվելիք հնարավորությունից կարող են օգտվել նաև այլ կրոնական կազմակերպություններ, որոնք, հավասարության սկզբունքը վկայակոչելով, կպահանջեն արտոնություններ տրամադրել նաև իրենց:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter