HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանության ավտոմեքենաները մի ամբողջ կարողություն արժեն

ՀՀ ոստիկանության ավտոմեքենաներն ու նրանց սպասարկումը բավականին թանկ են նստում հարկատու քաղաքացիների վրա: Նոր ավտոմեքենաների ձեռքբերումը կամ «հների» նորոգումը միլիոնավոր դրամներ են արժենում:

Օրինակ` ոստիկանությունը «Տոյոտա-Երեւան» ՍՊԸ-ից 2007-2010թթ. ձեռք բերած թվով 319 «Տոյոտա Կորոլլա», 12՝ «Տոյոտա Պրադո», 8՝ «Տոյոտա Յարիս», 2՝ «Տոյոտա Հայս» մակնիշի ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման համար պայմանագիր է կնքել  «Տոյոտա-Երեւան» ՍՊԸ-ի հետ՝ 300 միլիոն դրամ արժեքով:

Նույն ընկերության հետ փետրվարի 26-ին կնքվել է այլ պայմանագիր. այս անգամ 2007-2010թթ. ձեռք բերված թվով 101 «Տոյոտա» մակնիշի մարդատար ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման ծառայություններ մատուցելու համար, որի արժեքը կազմում է 75 միլիոն 700 հազար դրամ:

Նշենք, որ երկու պայմանագրերի դեպքում էլ ավարտը նշված է դեկտեմբերի 25-ը:

Ոստիկանությունը մայիսին «Վեկար» ՍՊԸ-ի հետ կնքել է ոստիկանության կարիքների համար ավտոմեքենաների մատակարարման գնման պայմանագիր՝ 355 միլիոն 300 հզար դրամ արժեքով:

Այդ պայմանագրի շրջանակներում 136 միլիոն 200 դրամ արժեքով ձեռք է բերել 12 հատ հատուկ մասնագիտացված ավտոմեքենա, 19 հատ ամենագնաց մեքենա՝ 168 միլիոն 150 հազար դրամ արժեքով, 2 հատ այլ մասնագիտացված մեքենա՝ 23 մլն 750 հազար դրամ արժեքով եւ 27 մլն 200 հազար դրամով 4 հատ ամենագնաց:

Նույն օրը նույն նպատակով պայմանագիր է կնքվել նաեւ «Տոյոտա Երեւան» ընկերության հետ: Այս դեպքում պայմանագրի արժեքը կազմում է 157 միլիոն դրամ: Նշված գումարով ձեռք է բերվել 2014թ. արտադրության 14 հատ «Սեդան» թափքով ավտոմեքենա:

Սրանով չի ավարտվում ոստիկանական ավտոմեքենաների սպասարկման համար պայմանագրերի կնքումը: «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի հետ ոստիկանությունը կնքել է այլ պայմանագրեր եւս:

Մեկնաբանություններ (1)

գիքոր
Այդ հենց ժողովրդի համար է, հարգելի Գրիշա: Բա որ չարտոնված ցույց ու միտինգ են սարքում, հարազատ կառավարությանն անհանգստացնում, ոնց ժամանակին տեղ հասնեն, ջրեն-մշակեն, բերման ենթարկեն ժողովրդի նվիրյալ ծառաները բազմաթիվ նման չարամիտներին? Դե, հետն էլ ահագին բիզնես ու եկամուտ է ընտիր տղերքի համար: Պիտի ուրախ լինենք միայն! Եթե ժողովրդի առողջ ու գերակշիռ մասը ոստիկան լինի, աշխատավարձով, ավտոյով ապահովված, կառավարությանը նվիրված, էլ ինչ հարց ու պրոբլեմ կմնա? Առաջ ուրեմն, դեպի պայծառ ապագա! Ում էլ դուր չի գա - խնդրեմ, ճամփան բաց է վաղուց, թող իկտիր ըլեն գնան!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter