Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու առևտրի կենտրոնի բացմանը սպասելիս



Արտաշատում պատրաստվում են հոկտեմբերի 30-ին մեծ շուքով բացել քաղաքի ամենամեծ բիզնես կենտրոնը՝ «Արտաշատ պլազան»: Բիզնես կենտրոնի սեփականատերը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը:

Բացման մեծ ցուցանակն արդեն փակցված է, իսկ բիզնես կենտրոնի տարածքը՝ ասֆալտապատված: Աբրահամյանների «աչքը մտնելու» համար  նրանց մերձավորները ջանում էին հնարավորինս ցույց տալ, որ իրենք մեծ ներդրում ունեն բիզնես կենտրոնը հավուր պատշաճի բացելու գործում: Այդ աշխատանքներում ներգրավված է նաև Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռնուհու՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի ամուսինը՝ Ռոբերտ Գասպարյանը:

Նա էր վերահսկում, որպեսզի տարածքի ասֆալտի վերջին քառակուսիները որակով արվեն: Ռոբերտ Գասպարյանը ներկայացավ որպես «պրարաբ»: «Եթե ինձ արդարացնեմ, կարող ա վերցնեն աշխատանքի»,- ասում էր պատգամավորի ամուսինը:

Նշենք, որ առևտրի կենտրոնի առաջին հարկում լինելու է մեծ սուպերմարկետ, երկրորդ հարկում՝ հագուստի և այլ իրերի տաղավարներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առիթը բաց չի թողնում փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին ելույթներ ունենալու համար: Դեռևս հունիսի 11-ին՝ կառավարությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստի ժամանակ, վարչապետը հայտարարել էր, որ «կառավարության ուշադրության կենտրոնում առաջին հերթին լինելու է տնտեսությունը և դրան զուգահեռ մենք պետք է յուրաքանչյուր ՓՄՁ-ի համար լինենք ուշադիր և զարգանալու հնարավորություն տանք»:

Հովիկ Աբրահամյանի խոսքերը իրականություն են դառնում միայն իր ազգականների բիզնեսի բարգավաճման առումով: Վարչապետը հնարավորություն է տալիս զարգացնել իր որդու, եղբոր, եղբորորդու և այլոց բիզնեսը՝ ճնշելով նրանց ճանապարհին հայտնված փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներին:

Արգամ Աբրահամյանի բիզնես կենտրոնի հարևանությամբ կան բազմաթիվ փոքր խանութներ, առևտրի տաղավարներ: Վերջիններիս սեփականատերերը մտահոգված էին, որ վարչապետի որդու սուպերմարկետի և առևտրի այլ տաղավարների բացումը վնասելու է իրենց բիզնեսին և իրենք հոկտեմբերի 30-ից հետո ստիպված են փակել խանութները՝ մրցակցությունից դուրս մնալու պատճառաբանությամբ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Արմեն21:35 - 18 հոկտեմբերի, 2014
"-Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք " ․ Հետաքրքիր է ինչ են հասկանում սրանք Հայրենիք հասկացողության տակ, սրանք որ այս 25 տարիների ընթացքում հարստացավ զուտ թալաներով ժողովրդական ունեցվածքը, որոնք սեփականշնորհեցին ամեն ինչ Հայրենիքում՝՝ ջրերը, ձորերը, հանքերը, ձեռնարկությունները, հողը, ու այդ ամբողջը հայտնվեց մի քանի էլիտար "շուստրիների" ձեռքին։ Ու սրանք մեր Էլիտան են՞՝ սրանք են ձևավորում մեր ազգային, պետական գաղափարախոսությունը՞։ Պարզ է որ սրանց գիտեցած հայրենիքը լրիվ ուրիշ է, սրանք որ բիրդան աղա դառան ժողովրդին թալանելով, նրանց ճղճիմ ուղեղը կարող էր ընկալել միայն վաշխառու-կապիտալիզմի գաղափարախոսությունը, այսինքն այն որ կյանքի նպատակը փողն է ու հարստություն կուտակելը։ Հիմա հասարակ հայի համար որն է հայրենիքը՝ այն որ սեփականաշնորհվեց սրանց նմաների կողմից ու իրեն՝ ժողովրդին, այսպիսի ցինիկ պահվածքով, լկտի ցուցամոլությամբ գռգռում է՞։ Կամ որն է հայրենիքը այն հայ գյուղացու համար, որի հողը տոկոսի տակ է վաշխառու տերերի կողմից, այսինքն հողը նունպես արդեն իրանը չէ։ Չկա կամ գրեթե չկա այլև մի բան որ հասարակ հայը կանգնի հողի վրա ու ասի սա իմ հայրենիքն է։ Ստացվում է որ մենք սովետի օրոք ան-անկախ էինք, իսկ հիմա անկախ՞։ Ինչի համար պտի կռվի հայ զինվորը, որ պահպանի սրանց թալանած ունեցվածք՞։ Զարթնի՛ր ժողովուրդ հետ վերադարձրու քեզ քո հայրենիքը՝ ազգայնացրու նորից բոլոր հանքա-հումքային ոլորտը, բոլոր բնական մենաշնորհները ու հատկապես ֆինանսական ոլորտը ։ Այլապես հայրենիք չէ սա ինչ ունենք, այլ միջազգային վաշխառու մաֆիոզների հովանու տակ գտնվող տարածք։
2. վատատես16:48 - 19 հոկտեմբերի, 2014
1-ին: //Զարթնի՛ր ժողովուրդ հետ վերադարձրու քեզ քո հայրենիքը՝ ազգայնացրու նորից բոլոր հանքա-հումքային ոլորտը, բոլոր բնական մենաշնորհները ու հատկապես ֆինանսական ոլորտը։// - Ճիշտ մեխին եք խփում, հարգելի Արմեն: Ովքեր առաջինը նախաձեռնեցին, արտոնեցին ու խրախուսեցին հայրենիք լափելը՝ համաշխարհային մաֆիայի հրահանգով ու օրհնությամբ? Իսկ "պոյեզը" շատ հեռու է գնացել ու չկան արդեն այդ իրավատիրության գիտակցությունն ու վերադարձնելու կարողությունը: Հիմա գամփռների ներքին գզվռտոց միայն կարելի է սպասել, քանի որ կերադաշտն սպառվում է, իսկ ժողովուրդը կարող է միայն որպես գործիք ծառայել:
3. Արմենակ Եղիայեան04:48 - 21 հոկտեմբերի, 2014
Այս մարդոցմով ու հոգեբանութեամբ՝ ինչպէ՞ս կարելի է հայրենիք կերտել և ժողովուրդ պահել հայրենի հողի վրայ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ