HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանը օտարերկրյա քաղաքացիներին ժամանակ է տալիս կարգավորել վիզայի խնդիրները մինչ 2015թ.-ի մարտը

«Վրաստանի կառավարությունը մշակել է գործողությունների ծրագիր արտասահմանցի քաղաքացիներին օգնելու համար, որպեսզի նրանք կարողանան հարմարվել նոր վիզային ռեժիմին», -հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Ինչպես փոխանցում է Վրաստանի հայերի միությունը, ըստ արդարադատության նախարարի խոսքերի` «արտասահմանցի քաղաքացիներին ժամանակ կտրվի մինչ 2015թ.-ի մարտը վիզայի հետ խնդիրները կարգավորելու համար»: Միաժամանակ նա նշել է, որ «դա ժամանակավոր քայլ է, և թող ոչ ոք չմտածի, որ դա այդպես կշարունակվի միշտ»: Մասամբ, այն քաղաքացիները, որոնք մինչև սեպտեմբերի մեկը գտնվել են Վրաստանում առանց վիզայի, կամ նրանք, որոնց վիզայի կամ ժամանակավոր կացության ժամկետը լրացել է, կարող են մինչև գալիք տարվա մարտ ամիսը դիմել Վրաստանի արդարադատության նախարարությանը կից գործող պետական ծառայությունների զարգացման գործակալություն և, դուրս չգալով երկրից, լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները: Նաև մինչ մարտը կարող են փոխել իրենց ժամանակավոր կացությունը, և այն արտասահմանցի քաղաքացիները, որոնք սեպտեմբերի 1-ի դրությամբ ենթադրում էին Վրաստանում գործող ժամանակավոր կացության համար:

Բացի այդ, երկրից դուրս չգալով իրենց վիզային փաստաթղթերը կարող են կարգի բերել նաև այն քաղաքացիները, ովքեր գտնվում են Վրաստանում անօրինական: Մինչ մարտ ամիսը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նրանց հանդեպ քայլեր չի ձեռնարկի, որոնք կիրառվում են անօրինական փախստականների հանդեպ: Միաժամանակ մեծանում է արտասահմանցի քաղաքացիների` Վրաստանում մնալու ժամկետը վիզայի ժամկետի լրանալուց հետո` 5-10 օրով: Արդարադատության նախարարի խոսքերի համաձայն` «արտասահմանցիները կարող են փոխել ուսումնական վիզան աշխատանքայինի` դուրս չգալով երկրից այն դեպքում, եթե նրանք աշխատանք գտնեն երկրի տարածքում և նեկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Բացի այդ անձից, հայրենակցի կարգավիճակ ունենալով, կարող են Վրաստանում ժամանակավոր կացության իրավունք ստանալ առանց վիզա ստանալու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter