HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրյուսելում քննարկվել են Եվրոպա-Արցախ համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ):  

Այցի շրջանակներում քննարկվել են Արցախի քաղաքական և ընտրական համակարգի վերաբերյալ հարցեր, ղարաբաղյան կարգավորման թեման և Եվրոպա-Արցախ համագործակցության հեռանկարները:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Ղուլյանը հանդիպել է նաեւ Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ կառույցի հովանու տակ գործող մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի  ներքին եւ արտաքին քաղաքականության հրատապ թեմաներին, Սփյուռքի կառույցների կողմից հայրենիքում իրականցավող ծրագրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter