HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջեյմս Բրաուն. I Feel Good

Նաիրա Հայրապետյան

Սոուլի կնքահայր Ջեյմս Բրաունը իր հայտնի ու հիթային երգացանկում մի կատարում ունի, որն աշխարհի երևի թե ցանկացած երկրում, որտեղ երբևէ  լսվում է ռադիո կամ դիտում  են հեռուստացույց, որտեղ եթե անգամ անհայտ է Ջեյմս Բրաուն անունը, բավական է երգի առաջին տողը հնչի, անմիջապես բոլորը կմիանան երգին՝ թեկուզ առանց բառերն իմանալու:  Հենց դա էլ համարվում է երգչի այցեքարտը, հիթերի հիթը . «I got you»` այս երգի մասին է խոսքը, առավել հայտնի «I feel good» անվանումով: Այն գոնե մեկ անգամ անպայման լսել ենք ֆիլմերից մեկում, իսկ դրանք անթիվ են ու բազմազան,  հանդիպել ենք գովազդային հոլովակում, որոնք հաշվարկված երգի տրամադրության ազդեցությամբ՝ ծնվում են մինչ օրս՝ կես դար անց :

«I got you»-ն  ձայնագրվեց և որպես սինգլ թողարկվեց 1965թ.՝ անմիջապես գրավելով երաժշտական լսարանը: Հարկ է նշել, որ երեք տարի առաջ այն մեկ այլ՝ «I found you» անվանումով ներկայացրել էր երգչի բեք-վոկալիստը՝ Իվոն Ֆեյըրը, սակայն այս ձայնագրությունն անքան էլ հաջողություն չունեցավ և շատ արագ անտարբերության մատնվեց:  Ջ. Բրաունը շատ մեծ փոփոխությունների չենթարկեց այն, սակայն նրա կատարմամբ` երգն անմիջապես հիթային դարձավ: Պատճառը հավանաբար Բրաունյան «ֆիրմային» կատարման մեջ էր. առանձնահատկություն, որը նկարագրելն ուղղակի անիմաստ է, այն միայն լսել և դիտելո՛վ լսել է պետք:

Նախնական տարբերակը ձայնագրվեց 1964թ.՝ փոքր-ինչ տարբեր գործիքավորմամբ: Այստեղ  Բրաունը երաժշտությունը միախառնել էր «կակազող» ռիթմերով ու սաքսոֆոնային հայտնի մեջբերում-երկխոսությամբ: Այն կոչվում էր «I got you»  և «Smash Records» ձայնագրման ստուդիան  ընդգրկեց իր ալբոմներից մեկում: Մեկ տարի անց երգը հնչեց նաև ամերիկյան «Ski Party» կինոկատակերգությունում: Երգը  ուշադրություն գրավեց ձայնագրող այլ ընկերությունների կողմից՝ լուրջ նախադրյալներ ստեղծելով ապագա սինգլի համար: Եվ ծնվեց  «I feel good» տարբերակը:

Երգի բովանդակությունը շատ պարզ է, ինչպես Բրաունի գրեթե բոլոր երգերը. մի քանի խանդավառված արտահայտությամբ առաջին դեմքով ներկայացվում է պատմություն մի մարդու մասին, ով պարզապես  լավ տրամադրություն ունի՝ սիրելի- միակին գտնելու առիթով: Եվ վերջ…

I fell good, I knew that I would now

I fell good, I knew that I would now

So good, so good, I got you.

I feel nice, like sugar and spice….

Դե իսկ երաժշտությունն ու կատարման բրաունյան խենթ ինքնատիպությունը հնչում են այնպիսի եռանդով, որ ինքնստինքյան հրավիրվում ես պարի:  

Երգի սկզբում և ավարտին հնչող Ջ. Բրաունի հայտնի «Wow! »-ն, կատարյալ օրինակ էր դարձել հիփ-հոփ և պարային ոճերի երաժիշտների համար:  2002թ. ամերիկյան «VH1» երաժշտական հեռուստաալիքի տվյալներով՝  «I got you»-ն  «Ռոքնռոլյան 100 լավագույն երգեր» շարքում զբաղեցրել է 21-րդ, իսկ 2004-ին ռոլինգսթոունյան «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր» շարքում՝ 78-րդ հորիզոնականները: Իր արդեն կեսդարյա կենսագրության մեջ երգը հավաքել է մեծ թվով cover կատարումներ տարբեր երաժիշտների կողմից, դե իսկ ֆիլմերում այն թերևս ամենահաճախ հանդիպող երգն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter