HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Գինու առաջին փառատոնն Արցախում

Այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում կայացավ գինու առաջին փառատոնը:

Այն կազմակերպել էր ԼՂՀ կառավարությանն առնընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը` հովանավորների աջակցությամբ: Ավելի քան երկու հազար հյուրեր Հայաստանից, արտերկրից ու Արցախից համտեսել են քսանից ավելի արտադրողների գինիները: Ազգային երգ ու պարի ուղեկցությամբ` մատուցվել է ավանդական ուտեստներ.  ժինգյալով եւ թոնրի հաց, կորկոտ:

Ըստ զբոսաշրջության ու պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի՝ փառատոնին մասնակցել են երեք խոշոր ընկերություններ և 20 անհատ ձեռներեց Արցախից ու Հայաստանից: Նա նշեց նաեւ, որ փառատոնի նպատակներից մեկը զբոսաշրջային հարավային երթուղու զարգացումն է:

[gallery id=192]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter