HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լուսակերտ համայնքում ընտրողները չգիտեն ինչ հասցեականություն իրենք ունեն

Այսօր ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են ընթանում նաեւ Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ (36/01 ընտրատեղամաս) համայնքում:

Հայտ ներկայացրած երեք թեկնածուներից անկուսակցական Մարտին Մեսրոպյանն ինքնառաջադրվելուց մեկ շաբաթ անց ինքնաբացարկ էր հայտնել: Տիմ ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուներից Սամվել Բալաբեկյանը Լուսակերտի գործող գյուղապետն է, իսկ Մուրադ Ոսկանյանը 1990-ականներին եղել է Լուսակերտի գյուղխորհրդի նախագահը: Երկու թեկնածուն էլ անկուսակցական են եւ ինքնառաջադրվել են:

Մոտ 800  բնակիչ ունեցող համայնքում ընտրելու իրավունք ունեն 487-ը: Ժամը 11:20-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 81 ընտրող: Խախտումներ որպես այդպիսին չեն գրանցվել: Հիմնական խնդիրը, որ արձանագրվում է այս ընտրատեղամասում, ընտրության մասնակիցների սեփական հասցեականության չիմացությունն է: Մյուս խնդիրը, որին մերթընդմերթ բախվում են հանձնաժողովի անդամները նույն ընտանիքի ծեր անդամների միասին քվեախցիկում գտնվելու ձգտումն է:

Լուսակերտցի 83-ամյա Որոշ Աղեկյանը եւ 80-ամյա Մարիա Աղեկյանը, որքան էլ որ հանժնաժողովի անդամը փորձեց չթույլատրել, քվեարկությունը կատարեցին միաժամանակ: Որոշ պապը դժգոհեց, որ իրեն բաժանում են <հազար> տարվա կնոջից: <Ես ակնոց չունիմ, ինքն ակնոցով է, չեմ ուզե ուրիշ մարդ օգնե, թող ինքն օգնե, մարդ ու կնիկ չե՞նք: Համ էլ առիթ է, հազիվ իրար տեսել ենք>,-կատակեց Որոշ պապը՝ արդարանալով, որ իրենք կողմնորոշված տանից եկել են ու ոչ մի օրենք չեն խախտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter