HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լուսակերտցիների որոշ մասի համար միեւնույն է, թե ով կընտրվի համայնքի ղեկավար

Արդեն կեսօրին Լուսակերտ համայնքում տեղակայված թիվ 36/01 ընտրատեղամասում բավական մեծ ակտիվություն էր նկատվում: 487 ընտրողից ժամը 12:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 150 ընտրող: Ընտրատեղամասից դուրս փորձեցինք պարզել, թե ինչ ակնկալիք ունեն լուսակերտցիները ՏԻՄ ընտրություններից, արդյո՞ք դրական են համարում ղեկավարի փոփոխությունը, թե կգերդասեն, որ համայնքը շարունակի ղեկավարել նախկին համայնքապետը:

Տարեց կանայք, անգամ որոշ երիտասարդներ նշեցին, որ իրենց համար միեւնույն է, թե որ թեկնածուն կընտրվի: Նրանցից եւ ոչ մեկը չմատնանշեց որեւէ  խնդիր գյուղում, որ կցանկանային լուծում ստանար ՏԻՄ ընտրություններից հետո:

 «Մեռնիմ ջանիդ, մեզի համար մեկ է, օրինակ իմ ու աղջկաս համար լրիվ մեկ է, թե ով կընտրվի, տարբերություն չկա,-շեշտեց լուսակերտցի Աղեկյան Արմենուհին,-բայց ես իմ ուզածին եկել, ընտրել եմ»:

Արտագնա աշխատանքից վերջերս գյուղ վերադարձած Ավետիս Սաֆարյանը մատնանշեց մանկապարտեզի բացակայությունը եւ ասաց, որ նոր ղեկավարից ակնկալում է հենց այդ խնդրի լուծումը: «Երբեք մանկապարտեզ չենք ունեցել, շատ լավ կեղներ, օր բացվեր, երիտասարդներն էլ ամուսնանային՝ մեկի տեղը 4  երեխա ունենային: Նորմալ դպրոցի շենք չունինք, ջահելությունը աշխատանք չունի, Ռուսաստանի պոչն է բռնել: Ձեր աչքով էլ կտեսնիք, օր ծերերը շատ են: Ով էլ ընտրվի, գուզենանք, օր կարեւոր պրոբլեմները գյուղի լուծի»,-նշեց Ավետիս Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter