HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

GILD Arbitrage Risk Capital Fund-ը 20 մլն եվրո է ներդրել Հայաստանում. Բլե՞ֆ, թե՞ իրականություն

Էստոնական GILD Arbitrage Risk Capital Fund-ը հրապարակել է 2008 թվականի իր հաշվետվությունը, որտեղ նշված է, որ ֆոնդը Հայաստանում ներդրել է 20 մլն եվրո:

Ըստ հաշվետվության` ներդրումները կատարվել են հանքարդյունաբերության ոլորոտում՝ Կիպրոսում գրանցված «Melorama Holding Ltd»-ի միջոցով: Այս  ընկերությունը Հայաստանում գրանցել է մի քանի դուստր ձեռնարկություններ, որոնք էլ ձեռք են բերել ոսկու հանքավայրեր, կատարել հանքավայրերի ուսումնասիրություններ, եւ այս ամենի համար, ըստ հաշվետվության, արդեն ծախսվել է 20 մլն եվրո:

Ո՞ր հանքավայրերն է ձեռք բերել օվշորում գրանցված այս ընկերությունը: Ինչու՞ Հայաստանի կառավարությունը չգիտի այս մասին, եւ ինչու՞ հանրությունը տեղյակ չէ հայկական ընդերքի՝ պետության սեփականության առքուվաճառքի մասին:

Մենք որեւէ ձեւով առ այսօր չենք կարողացել պարզել՝ նման ներդրումներ Հայաստանում կատարվե՞լ են, թե՞ ոչ: Որեւէ պետական կառույցից դա հնարավոր չէ իմանալ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2008-ին Կիպրոսից ներդրումները կազմել են մոտ 10 մլն դոլար: Սակայն, այս թիվը որեւէ առնչություն չունի հանքարդյունաբերության մեջ կատարված ներդրումների հետ:

Էստոնացի լրագրողներից մեկը խիստ կասկածում է, որ նման ներդրումներ ընդհանրապես եղել են: Կառավարությունը մեր հարցումներին առայժմ չի պատասխանել:

Չի բացառվում, ավելի ճիշտ` հավանական է, որ 2008 թվականին իսկապես ոսկու մի քանի հանքավայրեր վաճառվել են օվշորային գոտում գրանցված այս ընկերությանը:

Դա նշանակում է, որ այդ գործարքից պետությունը որեւէ լումա չի ստացել: Ու՞մ էր պատկանում այդ հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման լիցենզիան, ովքե՞ր են եղել այն պաշտոնյաները, որ վաճառել են այդ հանքավայրերը, պարզ կդառնա շուտով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter