HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8167 բնակիչ ունեցող Ներքին Գետաշենում ընտրողների ակտիվություն չկա

Արփինե Մինասյան

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն համայնքում մինչ այս պահը ընտրողների ցածր մակարդակ է նկատվում: Այս մասին «Հետքին» հայտնեց Ներքին Գետաշեն 24/2 ընտրատեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի դիտորդ Նելլի Մանուկյանը:

«Մենք առավոտյան ժամը 7-ին այստեղ ենք եղել, ամեն ինչ կատարվել է մեր աչքի առաջ: Ընտրատեղամասը ժամանակին բացվեց, 8:01-ին քվեարկեց առաջին ընտրողը: Երկու թեկնածուների վստահված անձինք ներկա են, քարոզչություն տեղի չի ունենում: Մասնակիցների պասիվություն է նկատվում, շատերը չեն գալիս ընտրության: Լինում է, որ 2 հոգով ուզում են քվեախցիկ մտնել, բայց հանձնաժողովը թույլ չի տալիս: Էական խախտումներ չենք նկատել»,- հայտնեց Նելլի Մանուկյանը:

Ներքին Գետաշենում` թիվ 24/1 ընտրատարածքում գրանցված 3 թեկնածուներից մեկը՝ գյուղապետարանում աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ-ական Ռուբեն Զուլոյանը, ինքնաբացարկ է հայտնել: Այժմ մրցակցում են 2 թեկնածուներ` համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Կարո Գեւորգյանը եւ անկուսակցական Սպարտակ Գորանցյանը: Համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանը գյուղապետ է ընտրվել 2003թ-ին, վերընտրվել է 2006 եւ 2010թթ-ին: Գյուղն ունի 8167 բնակչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter