HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեւիկ գյուղում մեկն ընտրել է մյուսի փոխարեն․ արձանագրություն չի կազմվել

Մարիամ Խալաթյան

Շիրակի մարզի Արևիկ գյուղում այսօր համայնքապետի ընտրություններ են: 35/01 ընտրատեղամասը տեղակայված է գյուղի մշակույթի տանը: Ժամը 13:30-ի դրությամբ՝ քվեարկելու իրավունք ունեցող 1375 ընտրողից ՏԻՄ ընտրությանը մասնակցել է 400-ը:

Հանձնաժողովի նախագահ ԳրիգորԱվետիսյանը «Հետքին» հայտնեց, որ տեղամասը բացվել է առավոտյան ժամը 8-ին, եւ առաջինն իր քաղաքացիական պարտքը կատարել է թեկնածուներից մեկի վստահված անձը:

Արևիկում առաջադրվելեն համայնքի ղեկավարի 2 թեկնածու՝ գործող գյուղապետԳարեգին Ստեփանյանն ու նախկին գյուղապետ Դավիթ Թումիկյանը: Ժամը 14։00-ի դրությամբ՝ թեկնածուներից ոչ մեկն իր ընտրությունը դեռ չի կատարել:

Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ տեղամասում որևէ արտառոց դեպք կամ աշխատանքների խոչընդոտում չի գրանցվել: Դա հաստատեցին նաև թեկնածուների վստահված անձինք: Միայն ժամը 11:30-ի սահմաններում ընտրատեղամասում կուտակումներ եղան, որը կարգավորելու համար հանձնաժողովի նախագահը դիմեց ոստիկաններին:

Կուտակումներ էին առաջացել նաև տեղամասի բակում, որը հանձնաժողովի նախագահը համարեց իր պատասխանատվությունից դուրս:

Արձանագրված մեկ այլ խախտմամբ՝ բնակիչներից մեկը ստորագրել էր մյուսի փոխարեն: Իսկությունը պարզելու նպատակով՝ մոտ 3-4 րոպեով դադարեցվեց քվեարկության ընթացքը: Արևիկի բնակիչն իր ընտրությունը կատարեց, սակայն դեպքի մասին արձանագրություն չկազմվեց:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter