HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքենիսում հանձնաժողովն արգելել է ուրիշի անձնագրով քվեարկել

Արփինե Մինասյան

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում` 24/1 ընտրատեղամասում դիտորդները «թեթեւ» խախտումներ են արձանագրել:

«Թեթեւ խախտումներ նկատեցինք եւ հանձնաժողովին ասացինք, իրենք այդ ամենը ուղղեցին: Օրինակ մեկը եկել էր, ուզում էր ուրիշի անձնագրով քվեարկեր, նկատեցինք եւ ասացինք հանձնաժողովի անդամներին, նրանք էլ այդ մարդուն արգելեցին ուրիշի փոխարեն ընտրել: Մինչ այս պահը կուտակումներ չկան»,-մեզ հետ հեռախոսազրույցում նշեց 24/1 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի դիտորդ Մոնիկա Հովհաննիսյանը: Նշեց, որ ընտրողների ակտիվությունը նորմալ է, ժամը 11-ի սահմաններում ընտրողների հոսքը ավելացել է, ժամը 12-ի սահմաններում` պակասել:  Հիմնական ընտրողները տղամարդիկ են եղել:

Մաքենիսում` թիվ 24/1 ընտրատեղամասում առաջադրված է միայն համայնքի ղեկավար, ԲՀԿ կուսակցության անդամ Հարություն Մանուկյանը: Առաջադրված էր եւս մեկ թեկնածու՝ անկուսակցական Գոռ Նաջարյանը, սակայն նա ինքնաբացարկ է հայտնել:

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքի տվյալներով` Հարություն Մանուկյանը 1997թ-ին նշանակվել է Մաքենիսի գյուղապետի տեղակալ, 2007թ-ին եղել է գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը,  2010թ-ին ընտրվել է Մաքենիս համայնքի ղեկավար:  Գյուղն ունի 500 բնակչություն: Գյուղում գործում է 1 ընտրատեղամաս, որը տեղակայված է  Մաքենիսի միջնակարգ դպրոցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter