HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքենիսում համայնքապետի ընտրություններ են

Արփինե Մինասյան

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում` 24/1 ընտրատեղամասում, որտեղ համայնքապետի ընտրություններ են այսօր, մինչեւ ժամը 14:30-ը ակտիվություն չի նկատվել: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հ/կ-ի դիտորդ Լուսինե Եղոյանը նշեց, որ ընտրությունները հանգիստ մթնոլորտում են անցնում: Մինչեւ ժամը 14:30 300 ընտրողից իր քաղաքացիական պարտքը կատարել է 97 ընտրող:

«Ընդամենը 1 թեկնածու է, մարդկանց հոսքը շատ չէր: Միայն առավոտյան մեկ դեպք եղավ, երբ մեկը փորձում էր տատիկ-պապիկի անձնագրով նրանց փոխարեն ընտրել, մենք նկատեցինք եւ հանձնաժողովին տեղեկացրինք: Այդ մարդը պատճառաբանում էր, թե տարեցներ են եւ անկողնային վիճակում են: Երբ մենք նկատեցինք, հանձնաժողովի անդամը վերադարձրեց անձնագիրը եւ ամեն ինչ շտկվեց»,- հայտնեց դիտորդը:

Հիշեցնենք, որ Մաքենիս գյուղում թիվ 24/1 ընտրատեղամասում առաջադրված է միայն համայնքի ղեկավար՝ ԲՀԿ կուսակցության անդամ Հարություն Մանուկյանը, ով գյուղապետարանում վաղուց է աշխատում: Մյուս թեկնածու անկուսակցական Գոռ Նաջարյանն ինքնաբացարկ էր հայտնել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter