HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներքին Գետաշենում 1398 ընտրողից քվեարկությանը մասնակցել է մոտ 400-ը

Արփինե Մինասյան

Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն համայնքի թիվ 24/1 ընտրատեղամասում գրանցված 1398 ընտրողից քվեարկությանը մասնակցել է մոտ 400-ը:  «Շատ հանգիստ է անցնում, ընտրողները պասիվ են: 20 րոպե առաջ 400-ին մոտ ընտրող է մասնակցել ընտրությանը: Խախտումներ չենք նկատել, այստեղ ուրիշ կազմակերպության դիտորդներ կան, նրանք էլ են զարմացած, որ ամեն ինչ շատ հանգիստ է անցնում»,- «Հետքին» հայտնեց Ներքին Գետաշենի 24/1 ընտրատեղամասում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հ/կ-ի դիտորդ Սուսաննա Մարկարյանը:

8167 բնակչություն ունեցող Ներքին գետաշեն համայնքում տեղակայված է 4 ընտրատեղամաս: 24/1 ընտրատեղամասը գտնվում է համայնքի մշակույթի տանը, 24/2-ը` թիվ 1 միջնակարգ դպրոցում (1-ին մուտք), 24/3-ը` թիվ 2 միջնակարգ դպրոցում եւ 24/4-ը` թիվ 1 միջնակարգ դպրոցում (2-րդ մուտք): Ներքին Գետաշենում մրցակցում են 2 թեկնածուներ, որոնցից մեկը համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Կարո Գեւորգյանն է, մյուսը` անկուսակցական Սպարտակ Գորանցյանը: Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ-ական Ռուբեն Զուլոյանը մինչ ընտրությունը ինքնաբացարկ էր հայտնել: 

Ներքին Գետաշենում 1398 ընտրողից քվեարկությանը մասնակցել է մոտ 400-ը

Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն համայնքի թիվ 24/1 ընտրատեղամասում գրանցված 1398 ընտրողից քվեարկությանը մասնակցել է մոտ 400-ը:

<Շատ հանգիստ է անցնում, ընտրողները պասիվ են:  20 րոպե առաջ 400-ին մոտ ընտրող է մասնակցել ընտրությանը: Խախտումներ չենք նկատել, այստեղ ուրիշ կազմակերպության դիտորդներ կան, նրանքել են զարմացած, որ ամեն ինչ շատ հանգիստ է անցնում>,-<Հետքին> հայտնեց Ներքին Գետաշենի 24/1 ընտրատեղամասում <Մարտունու կանանց համայնքային խորհուրդ> հ/կ-ի դիտորդ Սուսաննա Մարկարյանը:

8167 բնակչություն ունեցող Ներքին գետաշեն համայնքում տեղակայված է 4 ընտրատեղամաս: 24/1 ընտրատեղամասը գտնվում է համայնքի մշակույթի տանը, 24/2-ը` թիվ 1 միջն դպրոցում (1-ին մուտք), 24/3-ը` թիվ 2 միջն դպրոցում եւ 24/4-ը` թիվ 1 միջն դպրոցում (2-րդ մուտք):

Ներքին Գետաշենում մրցակցում են 2 թեկնածուներ, որոնցից մեկը համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Կարո Գեւորգյանն է, մյուսը` անկուսակցական Սպարտակ Գորանցյանը:  Գյուղապետարանում աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ-ական Ռուբեն Զուլոյանը մինչ ընտրությունը ինքնաբացարկ էր հայտնել:

Արփինե Մինասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter