HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ի դիտորդները խախտումներ են արձանագրել ՏԻՄ ընտրություններում

Այսօր` հոկտեմբերի 19-ին, ՀՀ 7 մարզերի 14 համայնքներում տեղի են ունենում ՏԻՄընտրություններ: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ի դիտորդները «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում իրականացրել են դիտորդական առաքելություն Դալար, Գետաշեն, Շենավան, Դդմաշեն, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Զորավան, Արևիկ, Լուսակերտ և Հովտաշեն համայնքներում: Ստորեւ ներկայացնում ենք մինչ այս ժամը դիտորդներից ստացված հաղորդումներն ու ահազանգերը՚

- 24/3 (ՆերքինԳետաշեն, Գեղարքունիք) Քվեարկության օրվա առաջին նիստը ժամը 07:00-ի փոխարեն սկսվելէ 07:15: /ԸՕ, հոդված 62/

- 35/1 տեղամասում (Արևիկ, Շիրակ) 11.20-ին դիտորդն արձանագրել է կողմնակի անձանց ներկայություն և կուտակումներ տեղամասում: Հանձնաժողովի նախագահի կանչով եկել է ոստիկանը և կարգավորել հերթը տեղամասից դուրս:

- 17/1 տեղամասում (Դալար, Արարատ) ընտրողը քվեախցիկից դուրս է եկել առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու։ Զգուշացնելուց հետո խախտումը վերացվել է։

- 24/1 տեղամասում (Ներքին Գետաշեն, Գեղարքունիք) 11:25-ին գրանցվել է կուտակում. ընտրողների թիվը հասելէ 19-ի: Հանձնաժողովի նախագահ Արարատ Բարբարյանը չէր ցանկանում միջոցներ ձեռնարկել, և միայն տեղամասում գտնվող մարդկանց հաշվելուց հետո կանչեց ոստիկանության ներկայացուցիչ և խնդրեց կանոնակարգել մարդկանց մուտքը տեղամաս: Կուտակումը տեղամասում տևել է մոտ 10 րոպե:

- Նույն տեղամասում 13:45-ի մոտակայքում տեղամասում գտնվելու լիազորություն չունեցող անձը, ով չի ցանկացել ներկայանալ, երկու անգամ մարդկանց խումբ է բերել ընտրատեղամաս: Ընտրողների և նրա միջև արձանագրվել է խոսակցություն, որ մարդիկ շտապեն, քանի որ կան սպասողներ, որոնց պետք է բերել տեղամաս: Անձը մուտք է գործել տեղամաս երկու անգամ: Հանձնաժողովի նախագահ Արարատ Բարբարյանի պահանջից հետո նշված անձը լքել է տեղամասը:

- 24/1 տեղամասում (Ներքին Գետաշեն, Գեղարքունիք) 13:45-ին քվեարկության եկած ընտրողը հայտնաբերել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է։ Պարզվել է, որ միևնույն ազգանունով, սակայն ուրիշ հայրանունով մեկ այլ ընտրող սխալմամբ ստորագրել է ոչ իր անվան դիմաց։ Ընտրողին թույլ են տվել քվեարկել՝ համապատասխան նշում կատարելով մատյանում։ Այս մասին կազմվել է արձանագրություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter