HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներքին Գետաշենում ընտրողներից մեկը քվեաթերթիկը հետը տարել է, ապա վերադարձրել

Արփինե Մինասյան

Մի քանի րոպե առաջ Ներքին Գետաշեն համայնքի 24/1 ընտրատեղամասում, որտեղ համայնքապետի ընտրություններ են, վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ընտրողներից մեկն իր հետ տարել է քվեաթերթիկը: Այս մասին «Հետքին» քիչ առաջ հաղորդեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հկ-ի դիտորդ Սուսաննա Մարկարյանը:

«Ինքը հանգիստ անձնագիրը տվեց, գրանցվեց, իրեն ասացին, որ գնա քվեախցիկում ընտրի եւ գա ծրարը գցի արկղի մեջ: Ինքը կռիվ սարքեց` թե դուք ինձ չպիտի ասեք, կռվի ժամանակ իրեն հրելով դուրս էին հանում, մենք դիտորդներով ասացինք, որ ծրարն իր մոտ է, ո՞նց եք իրեն էդպես դուրս հանում, ծրարը վերցրեք, հետո հանեք դուրս: Ասացինք, որ արձանագրում ենք, երբ հանձնաժողովի նախագահը տեսավ, որ նկարում ենք, ծրարը այդ մարդու ձեռքից վերցրեց, իսկ քվեաթերթիկը մնաց նրա մոտ»:

Հենց նոր 24/1 ընտրատեղամասի դիտորդները հայտնեցին, որ քվեաթերթիկն իր հետ տարած մարդը, ով հարբած է եղել, իմանալո, որ իր արարքի համար պատասխանատվություն կարող է կրել, կնոջ հետ վերադարձել է ընտրատեղամաս: Նա ընտրություն է կատարել, ծրարը գցել է քվեատուփի մեջ, բայց չի թողել, որ անձնագրում կնիք դնեն: Նրա կնոջն էլ չի հաջողվել քվեարկել անձնագիրը տանը մառանալու պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter