HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներքին Գետաշենում հանձնաժողովի անդամը կնիքով հեռացել է եւ դեռ չի վերադարձել

Արփինե Մինասյան

Ներքին Գետաշենի 24/1 ընտրատեղամասում ժամը 20:20-ի սահմաններում հանձնաժողովի անդամներից մեկը կնիքով հեռացել է ընտրատեղամասից եւ մինչ այժմ չի վերադարձել: Տեղամասում դիտորդություն իրականացնող «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հկ-ի ներկայացուցիչ Սուսաննա Մարկարյանը մանրամասնեց:

«Երբ նկատեցինք, որ կնիքներից մեկը չկա, դիմեցինք հանձնաժողովի նախագահին, ասեցինք, ուր է մյուս կնիքը, ասաց, որ փորացավի պատճառով հանձնաժողովի անդամը գնացել է, հիմա կգա: Բայց մինչեւ հիմա չկա»,- հայտնեց դիտորդը:

24/1 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկն արդեն սկսված է: Սուսաննա Մարկարյանի խոսքով մինչ այս պահը առաջատարը գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Կարո Գեւորգյանն է: Նրա օգտին քվեներն ավելի շատ են:

Հիշեցնենք, որ Ներքին Գետաշենում առաջադրված էր 2 թեկնածություն` մեկը համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանը, մյուսը` անկուսակցական Սպարտակ Գորանցյանը:  

 








Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter