HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դալարում վերընտրվեց գործող համայնքապետը

Արարատի մարզի Դալար գյուղում արդեն հաշվել են համայնքապետի թեկնածուների ստացած ձայները: Քվեների առավելությամբ վերընտրվել է գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Գագիկ Ալեքսանյանը:

Նախնական տվյալներով` 2212 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1307-ը: Նրանցից 565-ը ձայնը տվել են Գագիկ Ալեքսանյանին, իսկ անկուսակցականներ Աշոտ Եղիազարյանին եւ Արթուր Գրիգորյանին ընտրել են համապատասխանաբար 424 եւ 282 ընտրող: Անվավեր է համարվել 35 քվեաթերթիկ, չսահմանված նմուշի ծրար՝ 1:

Տեղեկացնենք, որ ընտրողների թիվը հրապարակել ենք` ըստ նախապես հրապարակված ընտրացուցակների, սակայն կային ընտրողներ, ովքեր իրենց անունները չգտնելով հիմնական ցուցակում, ընտրությանը մասնակցել են լրացուցիչ ցուցակներով:

Նշենք, որ Դալարում ընտրություններն ակտիվ էին մինչեւ ժամը 15-ը: Դրանից հետո մարդկանց հոսքը կտրուկ կրճատվեց: Այս ընտրւթյուններում էլ աչքի ընկան տարեցները: Նրանք հարազատների ուղեկցությամբ մի կերպ հասնում էին ընտրատեղամաս եւ պատճառաբանում, որ չեն կարողանում քվեարկել՝ օգնության կարիք ունեն, իսկ նրանց փոխարեն ընտրում էին հարազատները:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter