HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Էստոնիայում արձագանքել են, Հայաստանում` ոչ

Երեկ Էստոնիայի Ֆինանսական ինսպեկցիան հայտարարել է, որ 250 000 էստոնական կրոն (մոտ 25 հազար ԱՄՆ դոլար) տուգանք է սահմանել  «GILD Arbitrage Risk Capital Fund»-ին, քանի որ ֆոնդը սխալ տեղեկատվություն է տրամադրել իրենց ներդրողներին` հայտնելով, որ Հայաստանում ձեռք են բերել ոսկու հանքավայրերի շահագործման լիցենզիաներ: Իրականում նրանք ձեռք են բերել հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ:

Հիշեցնենք, որ էստոնական «GILD Arbitrage Risk Capital Fund»-ը հրապարակել էր 2008 թվականի իր հաշվետվությունը, որտեղ նշված է, որ ֆոնդը Հայաստանում ներդրել է 20 մլն եվրո: (Տես հոդվածները` Որտե՞ղ է ներդրել «GILD Arbitrage Risk Capital Fund»-ը 20 մլն եվրոն և GILD Arbitrage Risk Capital Fund-ը 20 մլն եվրո է ներդրել Հայաստանում. Բլե՞ֆ, թե՞ իրականություն): Նույն օրերին նման հոդվածներ են տպագրվել նաև Էստոնական թերթում : Դժբախտաբար Հայաստանում որևէ մարմին չի արձագանքել հրապարակմանը:

Երկար ժամանակ փորձում էինք պարզել, թե որտեղ էր ներդրվել այդ գումարը, ներդրվել էր, թե ոչ: Մեզ հաջողվել էր պարզել, որ «Melorama Holding Ltd» ընկերությունը մոտ 15 ընկերություն է գրանցել Հայաստանում տարբեր անձնաց միջոցով, որոնց մի մասը ձեռք էր բերել հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ: Այս ընկերության 20 մլն եվրո ներդրումը Հայաստանում ուղղակի կապ ունի նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանի հետ: Առաջիկայում կանդարդառնանք «GILD Arbitrage Risk Capital Fund»-ի հայաստանյան գործունեությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter