HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հաղթել են գործող համայնքապետերը

Շիրակի մարզի երեք համայնքներում՝ Արեւիկ, Լուսակերտ եւ Հովտաշեն, հոկտեմբերի 19-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, նախնական արդյունքներով, հաղթել են գործող համայնքապետերը:

Լուսակերտում 254 ձայնով գործող համայնքապետ Սամվել Բալաբեկյանը հաղթանակ է տարել մրցակցի՝ Մուրադ Ոսկանյանի նկատմամբ, ով ստացել է լուսակերտցիների 85 քվեն:

Հովտաշենում եւս գործող համայնքապետը հաղթել է ձայների առավելությամբ՝ Սեյրան Փիլոսյանը ստացել է 133, իսկ նրա մրցակից Արսեն Եղոյանը՝ 55 ձայն:

Արեւիկ համայնքում նախկին եւ ներկա համայնքապետերի միջեւ մրցակցությունը բավական թեժ է եղել, եւ ոչ շատ մեծ առավելությամբ ՏԻՄ ընտրություններում հաղթել է գործող համայնքապետ Գարեգին Ստեփանյանը՝ 481 ձայն: Նրա մրցակից Դավիթ Թումիկյանը ստացել է 358 ձայն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter