HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքը դառնում է կրոնական հակամարտության դաշտ

Հոկտեմբերի 18-ին Սամցխե-Ջավախքի Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում իրավիճակը նորից սրվել է: Այս մասին հայտնում է Վրաստանի հայերի միությունը: Ինչպես դա հաճախ պատահում է Վրաստանում, կոնֆլիկտի առաջացման պատճառ է դարձել կրոնական թեմայի շուրջ վեճը: Մասամբ, բնակչության միջև բախման առիթ է դարձել շենքը, որը 20-րդ դարի 40-ականներին տեղի մուսուլմանների կողմից կառուցված է եղել որպես մզկիթ: Հետագայում շենքը վերափոխվել է որպես գյուղական «կլուբ»: Վրաստանի անկախության հռչակումից հետո շենքն անցել է տեղի մունիցիպալիտետի ղեկավարության տակ, մինչդեռ տեղի մուսուլմանները երկար տարիների ընթացքում շարունակում են պահանջել վերադարձնել իրենց շենքը և բացել այնտեղ մզկիթ: 

«Մենք պահանջել ենք մեզ վերադարձնել շենքը և´ Շեվարնաձեի, և´ Սահակաշվիլիի ժամանակ: Պահանջում ենք և այսօր: Մենք ուզում ենք, որ մեզ վերադարձնեն մեր շենքը և մենք կարողանաինք վերականգնել նրանում մեր մզկիթը», -ասում է տեղի մուսուլման Թամազ Գոբաձեն:

«Մի քանի ամիս անց մենք ցանկանում էինք ցանկապատել շենքը: Տեղի մուսուլմաներս բերել էինք շինարարական նյութեր և ուզում էինք պարիսպ կառուցել, որպեսզի փողոցային կենդանիները չկարողանային ներս մտնել և այն դադարեր աղբանոց լինեուց: Բայց մեզ դիմադրեց գյուղի քրիստոնյա բնակչությունը: Մենք որոշեցինք չբախվել միմյանց և դադարեցրինք շինարարությունը», -ասում է մուսուլման Աձիձե Բերիձեն: 

«Այս գյուղում և այս շրջանում ուղղափառները փոքրամասնություն ենք կազմում: Ես անձամբ շատ լավ մուսուլման ընկերներ ունեմ, բայց ես դեմ եմ, որ գյուղի կենտրոնում բացվի մզկիթ: Չէ՞ որ նրանք ունեն աղոթքի տեղ, ինչո՞ւ ևս մեկը կառուցել», -ասում է Մոխե գյուղի բնակիչը` քրիստոնյա Մերաբ Չարգելիշվիլին: 

Պարզվում է, որ չնայած մուսուլմանական մեծամասնության ցանկությանը, նախկին մզկիթի վերաբերյալ պետության ծրագրերը մի քիչ այլ են: Որոշում կա, որ շենքը պետք է վերափոխվի «մշակույթի տան»: Հոկտեմբերի 18-ին Մոխե գյուղում եկել են շինարարներ, որոնք պատրաստվում էին անցկացնել շենքի ապամոնտաժում: Շենքը քանդելու գործընթացի սկսվելուց անմիջապես հետո քաղաքի կենտրոնում հայտնվեցին տեղի մուսուլմանները և ստիպեցին բանվորներին դադարեցնել աշխատանքը: Մուսուլմանները հայտարարեցին, որ «արյան գնով էլ թույլ չեն տա շենքի քանդումը»: Իր հերթին շենքի մոտ հավաքվեց գյուղի քրիստոնյա փոքրամասնությունը, որը նույնպես հայտարարեց, որ «թույլ չի տա, որպեսզի գյուղի կենտրոնում բացվի մզկիթ»: Իրավիճակը սրվեց: 

Ինչպես հայտնում են ականատեսները, «մուսուլմանները փաստացիորեն հարձակվեցին բանվորների վրա և ստիպեցին նրանց լքել գյուղը»: Իրենք` մուսուլմանները, ժխտում են բանվորների վրա հարձակվելը և ասում են, որ հարցը դրվել էր բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ, այնուամենայնիվ, մինչ հոկտեմբերի 18-ի երեկոն գյուղում անհանգիստ մթնոլորտ էր տիրում: Նախկին մզկիթի շենքի մոտ հավաքված էր գյուղի գրեթե ողջ բնակչությունը` մուսուլմանները և քրիստոնյաները: Հնչում էին փոխադարձ մեղադրանքներ և սխառնալիքներ: 

Իրավիճակը կարգավորվեց միայն այն ժամանակ, երբ Մոխե գյուղ ժամանեցին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները և հարևան գյուղերի մուսուլմանների հոգևոր ներկայացուցիչները: Մոխե էր եկել Սամցխե-Ջավախքի մուֆթին, ինչպես նաև Ճելա գյուղի մուֆթին, որտեղ մի քանի ամիս առաջ ևս լուրջ հակամարտություն էր բորբոքվել տեղի մզկիթի շուրջ: 

Ճելա գյուղի մուֆթին` Ջամբուլ Աբուլաձեն դիմել է հավաքված մուսուլմաններին և հայտարարել, որ «հոկտեմբերի 17-ին Բաթումում հանդիպում է կայացել երկրի մուսուլմանական համայնքների ղեկավարների և վարչապետի միջև»:

«Հանդիպման ընթացքում բազում հարցերից բացի մենք նաև քննարկել ենք Մոխե գյուղում մզկիթի բացման հարցը: Վարչապետը խոստացել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրի այդ հարցը և կհայտնի մեզ իր որոշման մասին», -հայտարարել է մուֆթին` դիմելով Մոխեի մուսուլմաններին: 

Միաժամանակ, «Հարավային դարպաս» թերթի տարածած տեղեկության համաձայն` «Ադիգենի մունիցիպալիտետի վարչությունը հաստատում է, որ շենքն ունի «մշակույթի տան» կարգավիճակ, և փոխել տվյալ կարգավիճակն անհնար է»: Նաև թերթը գրում է այն մասին, որ տեղի մուսուլմանները դժգոհ են նոր իշխանությունների գործողություններից և մեղադրում են նրանց այն բանում, որ «ընտրությունների ժամանակ նրանք խոստացել են վերադարձնել մզկիթը, իսկ հիմա հրաժարվում են կատարել իրենց խոստումը»: 

Նույն տեսակետն է հաստատում նաև «Վրաստանի մուսուլմանների միության» ղեկավարի տեղակալը` Տարիել Նակաիձեն: «Բախումնային իրավիճակը ստեղծվել է արհեստականորեն և նրա ստեղծման մեջ Ջեմալ Պակսաիձեի` Վրաստանի մուսուլմանների վարչության» գլխավոր մուֆթիի մատը խառն է: Քաղաքական ագիտացիան Պակսաիձեին հատուկ մեթոդ է: Նա դիմում էր այդ մեթոդին նաև նախորդ իշխանությունների ժամանակ: Նույն բանը անում է նաև այսօր: 2014թ. մայիսին տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ նա եկել էր Մոխե: Հանդիպել է տեղի բնակիչներին և խոստացել նրանց, որ եթե ընտրություններին նրանք քվեարկեն «Վրացական երազանքի» օգտին, ապա շուտով մզկիթի շենքը կհանձնվի մուսուլմաններին: Բնակչությունը հիշում է այդ խոստումը, և բնականաբար, երբ սկսվեց շենքի քանդումը, մուսուլմաններն իրենց խաբված զգացին: Մյուս կողմից պետք է հիել ,որ Պակսաիձեն երբեք էլ չի եղել Վրաստանի մուսուլմանների շահերի իրական պաշտպանը: Բոլորն էլ հիանալիորեն գիտեն, որ Վրաստանի Մուսուլմանների Վարչությունը ստեղծվել է ոչ թե մուսուլմանների կողմից, այլ Ներքին Գործերի նախարարության աշխատակիցների կողմից: Կարծում եմ` այստեղ ամեն ինչ պարզ է… Կան շատ մանրամասներ, որոնց մասին` մենք մուսուլմաններս, նախընտրում ենք չխոսել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter