HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իր տան ննջարանում որսորդական հրացանից արձակված կրակոցի հետևանքով մահացել է 37-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։15-ին,  Արտաշատի շտապ օգնության կայանից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կեսում, 3-4-րդ միջկողային տարածությունում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդու՝ Մ.Մովսիսյանի դիակը։

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Պարզվել է, որ  նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մ.Մովսիսյանն իրենց տան ննջասենյակում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով,  «ՏՕԶ» տիպի երկփողկանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր կրծքավանդակին, որի հետևանքով մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter