HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոտնձգություն ԱՍԱԼԱ-ի մարտիկի նկատմամբ (տեսանյութ)

Նախախորհրդարանը հայտարարություն և տեսանյութ է տարածել, որտեղ անդրադարձել է Ալեք Ենիգոմշյանի կենսագրական տվյալներին և երեկ նրա նկատմամբ իրականացված ոտնձգությանը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Ալեք Ենիգոմշյան: Ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, 1955 թ: Բարձրագույն կրթությամբ` տնտեսագետ, Բեյրութի Ամերիկյան Համալսարանի շրջանավարտ (1973-78): Եղել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ԱՍԱԼԱ-ի գաղափարական թևի պատասխանատու: 1980 թ. հոկտեմբերի 3-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում գործողության պատրաստության ժամանակ վիրավորվել է՝ կորցնելով տեսողությունն ու ձեռքը, և բանտարկվել: Եղել է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկերն ու զինակիցը: 1996 թ-ից մշտապես բնակվում է Հայաստանում: 1996 թ-ից տնօրինում է Մոնթե Մելքոնյան հիմնադրամի աշխատանքները: Այժմ ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում:  Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի, «Նախախորհրդարան» ազգային- քաղաքական նախաձեռնության և նրա ստեղծած Արդարության ատյանի քարտուղարության անդամ է: 

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:45 սահմաններում, Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո իր հարևան Վահրամ Գաբրիելյանի հետ միասին վերջինիս ավտոմեքենայով տուն վերադառնալու Ճանապարհին է լինում: Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք և, ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշելով Ալեք Ենիգոմշյանին դուրս են հանել ավտոմեքենայից: Եվ, չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից: 

ԱՍԱԼԱ-ի զինվորի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, կույր մարդու նկատմամբ իրականացվածը պարզապես մարդու իրավունքների կոպտագույն խախտում և քրեական հանցագործությունն չէ: Սա լկտի արաք և ոտնձգություն է ազգի նվիրյալի և Մոնթեի զինակցի դեմ: Ալեքը հարյուր հազարավոր հայորդիների համար հերոս է և գաղափարական դաստիարակ: Նրա սխրանք դարձած կյանքի առջև այդ երիտասարդները խոնարհվում են և ձգտում են նմանվել նրան: Մինչդեռ ապրող և պայքարող հերոսներն այսօր ամենավտանգավորն են ռեժիմի համար: Ուստի իշխանությունը բռնությամբ, խաբեությամբ և կեղծիքով յուրացրած հանցագործների նյարդերն արդեն տեղի են տալիս և նրանք այսպիսի վարքագծով ևս մեկ անգամ բացահայտում են իրենց ապազգային ու թշնամական բնույթը: 

Նախախորհրդարանը ևս մեկ անգամ հայտնում է իր վճռականությունը, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, փողող դուրս եկած ժողովրդի համախմբված ուժի պարտադրանքով ռեժիմը հեռացվելու է, հանցագործերն ստանալու են իրենց արժանի պատիժը, իսկ հայությունը ձեռնամուխ է լինելու նոր որակի ազգային պետության կերտման գործին»:

Մեկնաբանություններ (2)

Սվետլանա
երեք բան կա որի տակ աշխարհը դողու է երբ հիմարը հացով կշտանու է;ծառան թագավոր թդառնում...իսկ մենք այդպիսի ժամանակներում ենք ապրում; պարոնԱլեքին համբերություն եմ ցանկանում քանի որ ամեն պատահական բան մի օր վերջանում է.
Ալվարդ Մկրտումյան
Եղեռնի հարյուրամյակին ենք պատրաստվում, ի լուր աշխարհի՝ ուզում ենք հայտնել հայոց ցեղասպանության մասին և ամպագոռգոռ այլ հայտարարություններ անում... երբ մենք ինքներս թուրք ենք դարձել, ավելի վատ՝ թուրքից առավել վատն են դարձել միմյանց նկատմամբ: Էլ ինչու ենք ուրիշներին մեղադրում ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter