HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գինեկոլոգիայի բաժանմունքում կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հոկտեմբերի 9-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել: Ավելի ուշ պարզվել էր, որ մահացողը «Վերարտադրողական առողջության, պերենտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի օպերատիվ գինեկոլոգիական բաժանմունքում մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ծննդաբերած Նելլի Մկրտչյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից` այսօր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Կատարվում է նախաքննություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter