HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի մասնագետները` հոկտեմբերի 22-ից 23-ը ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ստանդարտացման և չափագիտական ծառայությունների պետերի անդրանիկ արտագնա համադրման կոմիտեի նիստին և հավաքներին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, համադրման կոմիտեի նիստի աշխատանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասնագետները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները, ովքեր միջոցառման օրակարգի համաձայն, կայցելեն նաև Երևանի չափագիտության ազգային ինստիտուտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter