HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Հայաստանում պրոբացիոն ծառայության համակարգի ներդրման աշխատանքները

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության (ՔԿՎ) պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ այսօր` հոկտեմբերի 22-ին, տեղի ունեցավ հանդիպում «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի և Միացյալ Թագավորության ներկայացուցիչ, առաջատար խորհրդատու Մարթին Սեդդոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համակարգի ներդրման համար իրականացված և կատարվելիք աշխատանքներին, փորձնական ծրագրին և անհրաժեշտ փորձի փոխանակմանը: Ա. Օսիկյանը, կարևորելով սերտ համագործակցությունը նշել է, որ քաջատեղյակ է այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև անդրադարձել համակարգի ներդրման առանցքային նշանակություն ունեցող խնդիրներին:

Ա. Օսիկյանի հետ կայացած հանդիպումից հետո պրոբացիոն համակարգի փորձագետները համակարգի ներդրման հետ կապված քննարկումները շարունակել են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter