HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաբացեք բռնաբարության գործը. արվեստագետները դիմում են գլխավոր դատախազին

Երեկ մի շարք արվեստագետներ, հասարակական գործիչներ եւ լրագրողներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` 28-ամյա Հասմիկի (անունը փոխված է) բռնաբարության վերաբերյալ քրեական գործը վերաբացելու պահանջով: «Հետքը» գրել է այս մասին, որտեղ փաստվում է, որ գործը քննող քննիչը մտերիմ հարաբերություններ է ունեցել կասկածյալի հետ:

Արվեստագետների եւ հասարակական գործիչների նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պարոն Կոստանյան

Մենք, ներքո ստորագյալներս, ցանկանում ենք հայտնել մեր խորին մտահոգությունը, վերջերս մամուլում լայն տարածում ստացած Հասմիկի (անունը փոխված է) գործով տուժողի մասին է, աղջկա բռնաբարության գործի   ամոթալի ընթացքի և անարդար լուծման վերաբերյալ:

Արդեն իսկ հրապարակված նյութերից ակնհայտ է դառնում, որ նախաքննության ընթացքում տուժողի և մեղադրյալի տեղերն ու դերերը փոխված են եղել: Անխնա կերպով հրապարակվել են աղջկա՝ անձնական գաղտնիք հանդիսացող տվյալները, միևնույն ժամանակ ծայրաստիճան խնամքով են վերաբերվել ենթադրյալ հանցագործի հեղինակությանը, ինչից էլ ակնհայտ է դառնում տուժողի վրա ճնշում գործադրելու փաստը՝ բողոք-դիմումը ետ վերցնելու ակնկալիքով:

Քննիչների այսօրինակ և բազմաթիվ այլ ապօրինություններ տուժողին ի վերջո հասցրել են այնպիսի հոգեբանական ծանր վիճակի, որ վերջինս երկարատև ստացիոնար բուժում է ստացել «Սթրես կենտրոնում»` հոգեմետ դեղերի կիրառմամբ:

Այս ամենի հասարակական նշանակությունը կայանում է նաև  նրանում, որ քննիչների և դատախազների գործողությունների արդյունքում վերին աստիճանի վարկաբեկվել է իրավապահ մարմինների հեղինակությունը: Այսուհետև դժվար կլինի պատկերացնել Հասմիկի վիճակում հայտնված գեթ մի երիտասարդ կնոջ կամ աղջկա , որը կցանկանա արդարություն գտնել ՀՀ իրավապահ մարմինների միջոցով:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով Ձեր հանդուրժողականությունը բոլոր տեսակի անօրինականությունների նկատմամբ, դիմում ենք Ձեզ պահանջելով վերաբացել տվյալ դատական գործը, անցկացնել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ պաշտպանելով տուժողի իրավունքները և որպես հետևանք վերականգնել իրավապահ մարմինների հեղինակությունը ու ՀՀ քաղաքացիների  պաշտպանվածության զգացումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter