HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտապօգնության մեքենաները կհամալրվեն GPS սարքերով

Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ում ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝  ծառայության առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծված շտապօգնության տեղեկատվական վերլուծական նոր, ընդլայնված համակարգը։ Ծառայության ներկայացուցիչները տեղեկացվել են համակարգի ընձեռած հնարավորությունների մասին։ Այս մասին հայտնում  է առողջապահության նախարարությունը:

Շտապօգնության տեղեկատվական համակարգը թույլ է տալիս իրականացնել շտապօգնության ծառայության քարտեզագրում` Էլեկտրոնային քարտեզի վրա նշելով ՀՀ մարզերը, բնակավայրերը, շտապօգնության կայանները։ Դրանց մեջև ստեղծվել է կապ, նշվել  են տարածքային սահմանները: Էլեկտրոնային քարտեզի վրա հնարավոր է տեսնել ՀՀ բոլոր բնակավայրերը` բաժանված ըստ շտապօգնության կայանների սպասարկման տարածքների, դրանց պատկանող  մեքենաների դիրքն ու շարժը` առցանց ռեժիմում:

Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգում աշխատելը առավել արագ և արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել են փնտրման տարբեր գործիքներ, որոնց օգնությամբ հնարավոր է քարտեզի վրա արագ գտնել ցանկացած բնակավայր կամ  շտապօգնության կայան և տեսնել դրանց տարածքային սահմանները: 

«Այս քարտեզը բոլորիդ համար գործիք պետք է դառնա հանրապետության բոլոր կանչերի արագ արձագանքումը  կարգավորելու համար։ Դա հնարավորություն կտա ապահովելու ծառայության մատչելիությունը և հասանելիությունը»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։

Շտապ բուժօգնության ծառայության տեղեկատվական վերլուծական համակարգը հնարավորություն է տալիս ևս մի քայլ կատարել դեպի առողջապահական տվյալների հավաքագրման միասնական համակարգի ձևավորումը:

Տեղեկատվական վերլուծական այս համակարգում ծրագրային այլ հնարավորություններ ևս կան։ Ստեղծված վահանակներին պատկերվում են շտապօգնության բրիգադների կարգավիճակը, որոնց շնորհիվ դիսպետչերները ցանկացած պահի կարող են իրենց ենթակայության տակ գտնվող բրիգադների մասին տեղեկատվություն ստանալ: Նույն վահանակում հնարավոր է անսահմանափակ քանակով կայաններ ներառել` անկախ մարզային և տարածքային պատկանելությունից:

ՀՀ ամբողջ տարածքում գործող  շտապօգնության մեքենաները ևս կհամալրվեն GPS սարքերով և կներառվեն գործող դիսպետչերական համակարգին

Քննարկվել են մարզերում գործող շտապօգնության կայանների աշխատանքների բարելավմանը, մարզային դիսպետչերների ուսմուցմանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր։

«Երևանի դիսպետչերական ծառայության վրա մեծ պատասխանատվություն է դրվում։ Այստեղ պետք է համակարգվեն ամբողջ հանրապետությունից ստացվող կանչերը»,- ասել է Վահան Պողոսյանը` հավելելով, որ երկրի ցանկացած վայրից շտապօգնության ծառայությանն առաջիկայում պետք է զանգահարեն միայն 1-03 համարով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter