HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Վրաստանի ոստիկանները համատեղ կպայքարեն սահմանային հանցագործությունների դեմ

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի հետ երկկողմանի համագործակցության շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հանդիպում է անցկացրել ՀՀ ոստիկանության պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքը` հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:

Երկու երկրների սահմանամերձ շրջանների ոստիկանության գերատեսչությունների միջև համագործակցությունը սկսվել է այս տարի: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում Վրաստանի (Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախք) և Հայաստանի (Տավուշ, Լոռի, Շիրակ) սահմանամերձ շրջանների ոստիկանական վարչությունների ղեկավարները քննարկել են սահմանամերձ շրջաններում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև երկու երկրների սահմանամերձ շրջանների ոստիկականան վարչությունների միջև համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Կողմերը նաև քննարկել են համատեղ գործողություններ և մեխանիզմներ սահմանային հանցագործությունների դեմ պայքարելու համար` կազմակերպված հանցագործություններ, թմրանյութերի հանցագործություններ, թրաֆիկինգ և կիբեռ-հանցագործություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter