HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել` կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար

39-ամյա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Հակոբյանը Վանաձոր քաղաքում գտնվող իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ իր ձեռքում գտնվող խոհանոցային դանակը նետել է նրա ուղղությամբ, ինչը սուր ծայրով դիպել է Ա. Մարկոսյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսին, և շեշտակի հասցված ուժգին հարվածային ուժի ներգործության հետևանքով նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, այն է՝ կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք:

Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն` ձեռք բերված ապացույցների հիման վրա Հակոբյանին 2014 թ. հոկտեմբերի 22 -ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter