HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղվանից սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն: Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին:

Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի: Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:
 
Հոկտեմբերի 25-ին , 26-ի գիշերը, 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ին էապես չի փոխվի:
Երևանում հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 
Երևանի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.00C (1996թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.60C (1977թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.90C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter