HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրին 11-րդ անգամ նշեց քաղաքի տոնը

Գյումրու տոնը 11-րդ անգամ նշվեց գուցե ոչ շատ մեծ շուքով, սակայն նախորդ 10 տոնակատարություններից տարբերվեց իր ժողովրդականությամբ: Այս անգամ տոնն իսկապես համաքաղաքային էր եւ նրան մասնակցություն ունեին գյումրեցիները՝ փոքրից մեծ: Գուցե պատճառներից մեկն էլ բարձրաստիճան հյուրերի բացակայությունն էր, որ հնարավորություն տվեց մարզային ու քաղաքային իշխանություններին անկաշկանդ շփվել քաղաքի բնակիչների ու միջոցառման մասնակիցների հետ: Ամենամարդաշատ վայրը Վարդանանց հրապարակն էր, ուր ռետրո մեքենաների ցուցադրություն էր կազմակերպվել:

Իր մարդաշատությամբ չէր զիջում նաեւ Գյումրու հայտնի «Կիրովը»՝ Ռիժկովի ճեմափողոցը, որտեղ արհեստագործներն իրենց աշխատանքներն էին ցուցադրում՝ հույս ունենալով նաեւ որոշ բաներ վաճառել: «Հացի փառատոնը» գյումրեցիներին ու հյուրերին միավորել էր Հովհաննես Շիրազի անվան տուն-թանգարանի բակում: Փառատոնին մասնակցում էին նաեւ մարզի Արեգնադեմ, Շիրակավան եւ Ձիթհանքով համայնքներն՝ իրենց բնորոշ ուտեստեներով:

Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Գյումրու պատվավոր քաղաքացիների եւ մարզիկների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

Երգարվեստում ունեցած իր ավանդի համար Արա Գեւորգյանը պարգեւատրվեց Գյումրու քաղաքապետի ոսկե հուշամեդալով:

Եվ օրվա վերջում գյումրեցիները վայելեցին տոնի ամենագեղեցիկ նվերը․ երգող շատրվանների գույներն ու խաղը մարդկանց քաղաքի բոլոր հատվածներից կրկին բերեց-միավորեց Վարդանանց հրապարկում:

 

Մեկնաբանություններ (1)

Hayk
Երկար տարիների անորոշությունից հետո, մարդիք մի քիչ հանգստացան ԵՏՄ-ի պայմանագիրը ստորագրելուց հետո: Հույսի շող երեւաց: Ժողովուրդն իրեն մի փոքր պաշտպանված զգաց: Հենց դրանով էր պայմանավորված նաեւ Էրեբունի-Երեւան տոնակատարությանը համարյա ամբողջ քաղաքի մասնակցությունը: Գրում եմ ու վախենում, որ արտաքին ու, հատկապես ներքին թշնամիները,հայտնի ռադիոկայանի գլխավորությաբ, կարդալու են ու սկսեն իրենց կեղտոտ գործի հետագա անելիքները մշակել: Տեսնես դրանցից երբ պիտի ազատվենք: Գոնե Աստծուց վախենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter