HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆոտոպատմություն Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ու «Եղնիկների» մասին

Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Շահումյանի ինքնապաշտպանական մարտերի ղեկավար, ազատամարտիկ, «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր Շահեն Զինավորի Մեղրյանը (1952-1993 թթ.) հետմահու պարգեւատրվեց Արցախի հերոսի կոչումով: Բ. Սահակյանը Մեղրյանի որդուն է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում կանգնեցվել է Շահեն Մեղրյանի հուշարձանը: Քանդակագործը Հարություն Համբարձումյանն է, որը վերջերս է ավարտել ժամկետային զինծառայությունը: Հուշարձանի ճարտարապետը Սեւակ Ասրյանն է:

ԼՂՀ նախագահը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության եւ խիզախության համար պարգեւատրել է նաեւ Շահումյանի ինքնապաշտպանության «Եղնիկներ» ջոկատի մի խումբ ազատամարտիկների:  

ԼՂՀ «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են.

Հակոբ Ազատի Պողոսյանը,
Հակոբ Իսրայելի Խիդիրյանը:

ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են.

Օլեգ Ռաֆիկի Բալայանը (հետմահու),
Կարո Մինասի Խաչատրյանը,
Սեյրան Յուրիկի Մակյանը (հետմահու),
Կոլյա Շահումյանի Պետրոսյանը,
Գերասիմ Նիկոլայի Մակյանը (հետմահու):

ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով «Եղնիկներ» զորամասի  2-րդ հրաձգային գումարտակը անվանակոչվել է Շահեն Մեղրյանի անունով:

Ներկայացնում ենք պետական պարգեւի արժանացած լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի ֆոտոպատմությունը Շահեն Մեղրյանի, «Եղնիկներ» ջոկատի ու Տոնաշենում կազմակերպված վերջին միջոցառման մասին:

[gallery id=194]

Հ. Պողոսյանի` Շ. Մեղրյանին ու «Եղնիկներին» նվիրված այլ ֆոտոպատմություններ կարող եք դիտել հետեւյալ հղումներով.

Շահեն Մեղրյան-60,

«Եղնիկներ». երեկ եւ այսօր,

Հայոց բանակի ճանապարհը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter